воскресенье, 8 сентября 2019 г.

Մոդեռն ճարտարապետության 10 հրաշալիք շինությունները


Մոդեռն ճարտարապետությունը դիզայնի տեսակ է, որը սկսեց գերիշխել 20-րդ դարասկզբից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը:
Սարսափելի պատերազմը փոփոխեց կարիքը որոշ տեսակի շինությունների նկատմամբ: Մարդիկ ավելի քան երբեք կարիք ունեին պրակտիցիզմի և ֆունկցիոնալության քաղաքների ավերակները զրոյից վերակառուցելու համար: Այդ ժամանակաշրջանում գերակշռող բոզարը և նեոկլասիկ ճարտարապետությունը ստիպված էին զիջել իրենց դիրքերը նոր ոճին, որը կարող էր բավարարել ժամանակի հասարակությանը: Այսպես առաջ եկավ մոդեռն ճարտարապետությունը և կան շատ կոթողներ որոնք սահմանում են 20-րդ դարի պոստմոդեռնիզմը:
1)Ֆոլլինգվոթեր ամառանոցը (Ֆրենկ Լլոյդ Րայթ, Միլլ Ռան, Պեննսիլվանիա, ԱՄՆ, 1935)

Հիանալի տան դիզայնը ոգեշնչված է ճապոնական ճարտարապետությամբ, որում հատուկ է սյունահենքերի օգտագործումը: Շինությունը, որ իդեալական ընդգրկված է բնական լանդշաֆտի մեջ, կառուցված էր որպես ամառանոց Կաուֆմանն ընտանիքի համար: Սակայն տան իրավիճակը սկսեց արագորեն վատթարանալ շինարարությունից հետո, այնպես որ միսթեր Կաուֆմանը անվանեց այն «7 դույլերի տուն» ի նկատւ ունենալով տանիքի ջուր թողնելու հատկությունը: Դեռ ավելին՝ սյունահենք պատշգամբի սյուները սկսեցին ընկնել պատշաճ ամրացումների բացակայության պատճառով: Շինությունը մի քանի անգամ վերանորոգվեց և ի վերջո վերածվեց թանգարանի:


Комментариев нет:

Отправить комментарий