понедельник, 9 сентября 2019 г.

Նախագահ Սարգսյանը ճիշտ չի համարում համեմատել Հայաստանի և այլ երկրների կրթության համակարգերը

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների կրթության համակարգերը համեմատելի չեն, քանի որ դրանք ձևավորվել են տարբեր միջավայրերում և ունեն տարբեր կրթական պատմություններ:
Ըստ նրա, Հայաստանի կրթական համակարգը պետք է համեմատել անցյալում ունեցածի հետ: «Ես ծանոթ եմ շատ երկրների կրթության համակարգերին: Բայց կարծում եմ, որ ճիշտ չէ համեմատել Հայաստանի և մեկ այլ երկրի կրթական համակարգերը, քանի որ դրանք տարբեր միջավայրերում են, ունեն տնտեսական տարբեր հնարավորություններ և կրթության տարբեր պատմություններ: Մեր կրթության համակարգը 70 տարուց ավելի պատմություն ունի և բխում է սովետական համակարգից: Դա կանոնների համակարգ է և ձևաչափի կազմակերպում », - ասաց նա` ի պատասխան «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի երիտասարդ լրագրողների հարցին:
Նախագահ Սարգսյանը նշեց, որ սովետական համակարգը նաև դպրոց է, և նորը ստեղծելու համար անհրաժեշտ է իմանալ, թե աշխարհում ինչ գոյություն ունի, և նախկինում ինչ է եղել այդ երկրում: Նա կարևորեց ժառանգության պահպանումը դպրոցական երեխաների համար: «Շատ կարևոր է, որ ժառանգությունը պահպանվի նաև կրթության ոլորտում: Ես չէի ցանկանա համեմատել Բրիտանիայի, Ռուսաստանի կամ այլ կրթական համակարգերը մերինի հետ: Մենք պետք է ստեղծենք մերը` եզակին », - ասաց նա:

Աղբյուրը՝ https://en.168.am/2018/09/03/27479.html
Թարգմանությունը՝ Սոնա Գիլոյանի

Комментариев нет:

Отправить комментарий