понедельник, 2 сентября 2019 г.

Երկիրը փրկելու համար բաց թողնել դասերը

Մեծ Բրիտանիայում հազարավոր երիտասարդներ պատրաստվում են լքել դասասենյակները և ուրբաթ օրը դուրս գալ փողոց ՝ մասնակցելու աճող շարժմանը ,որը բողոք է կլիմայի փոփոխությունը կանխող գործողությունների բացակայության դեմ:
Շարժումը սկսել է Շվեդ 16 ամյա էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Պատանի ակտիվիստը նախորդ 1 տարվա ընթացքում ամեն ուրբաթ նստացույցեր է կազմակերպել Շվեդիայի կառավարության շենքի դիմաց։ Երիտասարդ էկո ակտիվիստները այս շաբաթ պատրաստվում են այցելել շուրջ 40 բրիտանական կրթական հաստատություններ։
Համաշխարհային շարժումը, որը հայտնի է «Երիտասարդական գործադուլ կլիմայի համար» անվանումով, թափ է հավաքել անցած տարվա հոկտեմբերին ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական պալատի ուշագրավ զեկույցի հրապարակումից հետո, նախազգուշացնելով, որ մարդկությունը ընդամենը 12 տարի ունի ՝ կլիմայի աղետալի փոփոխության հետևանքները կանխելու համար,որն է՝ սննդի վատթարացում, ծովի մակարդակի բարձրացում, ջրհեղեղներ և հրդեհներ:


Աղբյուրը՝ https://www.nytimes.com/2019/02/14/world/europe/uk-climate-change-student-protest.html
թարգմանությունը՝ Սոնա Գիլոյան

Комментариев нет:

Отправить комментарий