Խաչ, քրիստոնեական խորհրդանիշ և պաշտամունքի առարկա շատ կրոններում։ Խաչի ձևը առաջացել է հնուց։
Խաչի երկրպագումը տարածում գտավ հին կրոնական հավատալիքների մեջ։ Բազմաստված կրոններից անցավ միաստվածներին։
Խաչի երկրպագումը տարածում գտավ հին կրոնական հավատալիքների մեջ։ Բազմաստված կրոններից անցավ միաստվածներին։
Բուդդայականները խաչը զարդարում էին «Բուդդայի ոտնահետքերը» և խաչը պատկերում էին իրենց հմայիլների մեջ։
Քրիստոնեությունը ևս յուրացրեց Խաչի խորհրդանիշը և այն կապեց Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ճանաչում են ուղղափառությունը, կաթոլիկությունը, լյութերականությունը։ Որոշ քրիստոնեական ուղղություններ չեն ընդունում խաչի սրբությունը, օրինակ՝ բապտիստները, ադվենտիստները և մի շարք այլ բողոքական դավանություններ:
Խաչերի տեսակներ
Կելտական խաչ
Կելտական խաչ, հավասար ճառագայթներ և շրջանագիծ ունեցող խաչ։ Կելտական քրիստոնեությանը բնորոշ խորհրդանիշ է, չնայած որ ունի ավելի հին՝ հեթանոսական արմատներ։ Խորհրդանշում է արևը, օդը, երկիրը և ջուրը, դրանց միասնությունը։ Ունի նաև ցիկլայնության և սահմանափակության իմաստ։
Սուրբ Պետրոսի խաչ
Սուրբ Պետրոսի խաչ (հայտնի է նաև շրջված խաչ անունով), սովորական լատինական խաչ (հռոմեակաթոլիկ ավանդություններով պատկերված), շրջված 180 աստիճանով։ Սուրբ Պետրոսի խաչը 4-րդ դարից կիրառվում է, որպես Պետրոս առաքյալի նշան և որը, ըստ եկեղեցական ավանդության, գլխիվայր շրջվել էր մեր թվարկության 67 թվականին Հռոմի կայսր Ներոնի օրոք։ Վերջին ժամանակներում սկսել է լայնորեն կիրառվել, որպես հակաքրիստոնեական խորհրդանիշ։
Այս սիմվոլի առաջացումը բացատրվում է մի եկեղեցական ավանդությամբ, որի համաձայն Պետրոս առաքյալը խնդրել էր իրեն գլուխը դեպի ներքև վիճակում խաչել, քանի որ իրեն արժանի չէր համարում Հիսուս Քրիստոսի նույն մահով մեռնելու համար։ Քանի որ հենց սուրբ Պետրոսն է Կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը, նրա խորհրդանիշ խաչը հաճախ պատկերվում է Հռոմի պապի գահի վրա։ Օրինակ, Հռոմի պապ Յոհան Պավել Երկրորդի Իսրայել առաջին այցելության ժամանակ նրա գահին սուրբ Պետրոսի խաչն էր:
Շրջված Քրիստոնեական խաչը կարող է ընկալվել նաև որպես հակաքրիստոնեական նշան։ Այդ իսկ պատճառով այն բազմիցս ներկայացվում է սատանիզմի ժամանակակից զանգվածային մշակույթում բավականին տարածված լայնորեն կիրառվող խորհրդանիշ։
Հուգենոտական խաչ
Հուգենոտական խաչ (ֆր.՝ Croix huguenote), քրիստոնեական կրոնական խորհրդանիշ, որն ի հայտ է եկել Ֆրանսիայում և ռեֆորմատական հավատքի ամենաընդունված ու հայտնի խորհրդանիշերից է:Համարվում է, որ խաչը մտածել ու ստեղծել է արծաթագործ-ոսկեգործ Միստրը Նիմից, 1688 թվականին։ Որպես հիմք վերցվել է Մալթական խաչը: Նանտի Էդիկտից հետո խաչն ընդհանուր նգործածության մեջ մտավ հուգենոտների շրջանում և հավաստում էր այն կրողի հավատքի մասին։
Հուգենոտյան դրոշի խորհրդանշումը հատկապես հարուստ է։ Նրա յուրաքանչյուր բաղադրամաս ունի որոշակի իմաստ։
- Խաչը՝ որպես քրիստոնեական հավատքի խորհրդանիշ, ներկայացնում է ոչ միայն Քրիստոսի մահը, այլ նաև հաղթանակը մահի ու անպատվության դեմ։ Ութ կետերը խորհրդանշում են երանության ութ ավետարանային պատվիրանները (Մտ. 5:3-12)։
- Չորս հերալդիկ շուշանները խորհրդանշում են Նոր Կտակարանի չորս ավետարանները։ Յուրաքանչյուր շուշան ունի երեք թերթիկ, որը ընդհանուր կազմում է տասներկու թերթիկ՝ առաքյալների թվով։
- Շուշանների միջև ընկած սրտաձև հատվածը խորհրդանշում է հավատարմությունը։ Համարվում է, որ այդպիսին էր Ժան Կալվինի կնիքը։
- Կախված աղավնին խորհրդանշում է Սուրբ հոգին (Հռոմ. 5:16)։ Ինչպես նշվեց վերևում, դաժան հետապնդումների ժամանակ աղավնին փոխարինվեց մարգարտով, որը խորհրդանշում էր արտասունքը։
Քենթերբերական խաչ
Քենթերբերական խաչը օգտագործվում է քրիստոնեական հավատքը խորհրդանշելու համար: Անվանվել է ի պատիվ Անգլիայի Թենթերբերի քաղաքի , որտեղ էլ 1867թ. գտվնել է հնեաբանների կողմից: Այն եղել է Սաքսոնական բրոշ, որի ծագումը գալիս է Ք.ա. 850թվական: Այս վաղ ժամանակի խաչերը ներկայացրել են 12 առաքյալների և քրիստոնեական եկեղեցու հարաբերությունները: Քենթերբերական խաչի բնօրինակը ստեղծված է եղել բրոնզից՝ արծաթե միջուկով, և պահպանվում է «Քենթերբերի Ժառանգություն» թանգարանում:
Գնոստիկ խաչ
Գնոստիկ խաչը յուրահատուկ է ՝ շնորհիվ իր անսովոր տեսքի: Այն կազմված է ստանդարտ խաչից, որի վերնամասում օղակ է: Երկրորդ խաչն է համարվում ավելի փոքր հորիզոնական գիծը, որը գտնվում է օղակի ներսում: Գնոստիկ խաչը Լատինական և Արևի խաչերի խառնուրդն է: Խաչը խորհրդանշում է աշխարհի երկու մասերը ՝ տեսնվածը և չեսնվածը, նյութական և հոգևոր աշխարհը: Գնոստիցիզմը վաղ դարաշրջաններից եկած կրոն է, որը նման է Քրիստոնեությանը: Չնայած դրան, այն նաև ունի Բուդդայականության, Նեոպլանիզմի և Զորոաստիրանիզմի արմատներ, խառնելով այն բազմաթիվ հավատքների հետ, որոնց գլխավոր գաղափարը սկիզբ է առել հազարամյակներ առաջ:
Թարգմանությունը և ուսումնասիրությունը՝ Խաչատրյան Լուսինեի
Комментариев нет:
Отправить комментарий