понедельник, 23 сентября 2019 г.

Աշխարհի ամենանորարար դպրոցները

  • Բանգլադեշում անձրևային սեզոնի ընթացքում երկրի գրեթե մեկ երրորդը հեղեղվում է և դպրոց հաճախելը անհնարին է դառնում: Տեղացիները կարծես գտել են դրա լուծումը՝ ստեղծելով արևային պատերով լողացող դպրոցներ: Ամեն առավոտ տարրական դպրոցները «ճանապարհորդում» են տարբեր համայնքներ ՝ ճանապարհին երեխաներ վերցնելով: Դպրոց-նավերում սովորում է  ոմինչև 30 երեխա: Նման դպրոցներում կան նոութբուքեր, հարյուրավոր գրքեր և էլեկտրոնային աղբյուրներ, որոնք սնուցվում են արևային պանելներից ստացված էներգիայով:
  • Ինչպես ցույց է տալիս Բալիի Կանաչ դպրոցը, նորարարությունը միշտ չէ, որ կապ ունի տեխնոլոգիայի հետ: Նրանք անձրևային անտառներում ստեղծել ամբողջովին բամբուկից պատրաստված դպրոց, որի առաքելությունն է ուսանողներին կրթել՝  օգտագործելով հատուկ մոտեցում: Տարրական դպրոցից մինչև ավագ դպրոց՝ աշակերտները սովորում են, թե ինչպես լինել էկոլոգիապես ավելի գիտակից՝ մաթեմատիկա, լեզուներ և սովորական թեմաներ ուսումնասիրելիս։
  • Նյու Յորքի «THINK» գլոբալ դպրոցի ուսանողները յուրաքանչյուր կիսամյակ անցկացնում են մեկ այլ երկրում: Նրանք սովորում են լեզուներ և իրենց այցելած յուրաքանչյուր նոր վայրում աշխատում են տեղի փորձագետների հետ՝ հայրենի երկրի պատմության, մշակույթի և տնտեսության վերաբերյալ պատկերացում կազմելու համար: 2018-19 ուսումնական տարվա նպատակակետերը եղել են Հնդկաստանը, Ճապոնիան և Իսպանիան:
  • https://edition.cnn.com/2017/09/18/health/gallery/schools-learning-new-ways/index.html

Комментариев нет:

Отправить комментарий