понедельник, 9 октября 2017 г.

Վստհությունդ դիր գրպանդ

Ի՞նչ կարիք կա, ի՞նչ նեղություն։

Կյանքը ստորություն է, էժան մի բան։ Մարդուն քամող, ստորություն սարքող, բարություն ծախել սովորեցնող մի բան։
Լինում է, չէ՞, որ քեզ տանում-գցում են այնտեղ, որտեղ դու ամենաքիչն ես պետք։ Այնքան են մաշում քեզ, որ դեն գցելու բան ես դառնում։ Քեզ սովորեցնում են գողանալ մարդկանց զգացմունքները, ժպիտները։ Սովորեցնում են սպիտակի մեջ սևը սիրել։ Քեզ սև են դարձնում։
 Դու դժգոհ ես, անիծում ես աստծուն, թեպետ երբևիցե չես էլ սիրել նրան։ Քայլում ես, հոգնել ես: Ոտքերդ գցում ես առաջ, գնում-բռնում ես։ Ոչ մի անգամ ուրիշին չխղճացիր, դու ինքդ քո ունեցածից բողոքեցիր։ Սովորական բան էր․․․
     Երբ քեզ անիծում էին, պետք է պտտվեիր ու ասեիր՝ ես չեմ հավատում քո անեծքին։ Ինչից է` մարդը հեշտությամբ ստին է հավատում, բայց լավը ոչ էլ ընկալում է։ Վատի մասին ավելի շուտ է հիշում, քան լավի։ Դրա համար մարդկանց հեշտ է կառավարել։ Քիչ բան է պետք, որպեսզի մարդկանց ղեկավարես։ Ուղղակի պետք է շատ հստակ պատմել անտեսանելի բաների մասին։ 

Комментариев нет:

Отправить комментарий