среда, 4 октября 2017 г.

Լռությունը խոսում է մեր փոխարեն

Իսկ լռության ճշմարտությունը պետք է փնտրել հայացքի մեջ։ Հայացք, որին չհանդիպելու համար գուցե վախենում ես շրջվել, բայց զգալով՝ հասկանում ես․․․
 Այլևս չես ցանկանա զրուցել մարդկանց հետ, երբ զգաս նրանց անտարբեր հայացքները անկյունում պահված, որոնք, անշուշտ, քեզ չեն էլ լսում։ Եվ միայն, երբ հանկարծ ականջներն են ծակվում լռության դադարից՝ վախից հնչում է հարց` ի՞նչ։
Դու պարզապես կհոգնես։ Չես ցանկանա այդքան անտեղի խոսել, կսկսես ավելի հաճախ լռել, ու հենց այդ պահից էլ գիտակցել, որ շուրջդ անդադար խոսում են, բայց չեն լսում երբեք։ Լռության վախն է բոլորին խլացրել։ Արդեն անկարելի է դարձել ամենաճշմարիտը, որ միշտ լռության մեջ է պահվել։
Ու այն չար ամբոխը, որն աչքերը հառած ինձ է միշտ նայել, հանկարծ սկսեց չնկատվել: Ես այլևս չեմ վախենում: Քանի որ գիտեմ՝ նա է մեջքիս ետևում, ով ինձ պես լռել է կարողանում։ 

Չնայած, որ դու ոչինչ չես ասում, ես միշտ քո ձայնին եմ հետևում։ Ու ամեն ինչ այնքան ճշմարիտ է, որ զգալով նրան, համոզված եմ՝ քո պարգևն եմ վերևից գտնում...

Комментариев нет:

Отправить комментарий