четверг, 26 октября 2017 г.

Փոթորիկ

Երբ քո կյանքում փոթորիկը վերջանում է, դու նույնիսկ չես հիշելու, թե ինչպես ես այն հաղթահարել: Հնարավոր է, որ դու նույնիսկ չիմանաս, թե այդ փոթորիկը արդեն հաղթահարված է:
Սակայն մի բան հաստատ կլինի՝ փոթորիկից հետո դու նույն մարդը չես լինի ու շատ հնարավոր է, որ այդ պատճառով է փոթորիկը հայտնվել քո կյանքում:

Քո կյանքի փոթորիկներին մի նայիր ատելությամբ: Նրանք հայտնվում են կարճ կամ երկար ժամանակով, որպեսզի փոխեն քեզ, քո անցյալը, քո բացասականները, արդյունքում՝ քո կյանքը: 

Ի վերջո, փոթորիկները մեզ սովորեցնում են ավելի հանգիստ ապրել՝մեր կյանքը փոխելով: 

Комментариев нет:

Отправить комментарий