четверг, 5 октября 2017 г.

Երբեք ուշ չէ


Երբեք ուշ չէ։
Քեզ տվել են ևս մեկ օր։ Անցել են արդեն շատ օրեր, և դեռ շատ են լինելու այդիպիսիք։ 

Բայց հենց այսօր դու ապրում ես և գոյատևում։
Այստեղ ես դու դիպչում կյանքին, և փոխարենը նա էլ քեզ է դիպչում։
Այստեղ դու շնչում ես, և քո վրա են շնչում ի պատասխան։
Դու զգում ես այդ պահը` «Այստեղ»։ Խորը ուրախության պահը։ Կամ էլ մեծ տխրության։
Իրականում դա նշանակություն չունի։ Դրական, թե բացասական։ Դա մի ամբողջ կյանք է։ Մի՜ եղիր այդքան նախապաշարված։ Խոնարհվիր այդ ամենին։ Ընդունիր դա։
Դու քեզ զգում ես միայնակ այստեղ, և դու զգում ես, թե ինչպես են այստեղ բոլորը կապված իրար հետ, ինչպես օվկիանոսները։
Դու կարող ես զգալ քեզ աննշան, կամ էլ անսահման` ինչպես տիեզերքը։
Դու իսկական ներուժ ես։ Դու ստեղծվել ես զարմանահրաշ դեպքերի համար։
Դու կարող ես վերածել ջուրը գինու, միայն մի փոքրիկ շարժումով՝ գիտակցությանդ մեջ։
Դու կարող ես ստանալ այն ամենը, ինչ կբերի օրը, որպես բեռ կամ էլ որպես նվեր։
Շուտով դու կարող ես լինել նվաստացած։ Այդպիսով` լայն բաց արա ձեռքերդ հիմա՝
Ինձ տրվել ևս մեկ օր,
Եվ երբեք ուշ չէ
Սկսել ամեն ինչ սկզբից։
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանi
Նկարի հեղինակ՝ Բորիս Ռեգիստեր

Комментариев нет:

Отправить комментарий