четверг, 19 октября 2017 г.

Կեսգիշերային մտորումներ

Կյանքը կարողանում է հեղափոխել սրտեր: Կարող է օգնի, որ ստեղծես մի հիասքանչ բան, հետո կուրացնի, որ չկարողանաս հիանալ դրանով: Կյանքը խաղում է:
Կյանքը սոված է և ճաշակով: Սնվում է քո շնչով ու ստիպում է, որ շնչես իր տրամադրությանը համապատասխան ռիթմով: Սնվում է քեզանով, ուտում է այնպես, կարծես թե շատ երկար ժամանակ հաց չի կերել և ուզում է քեզ ամբողջությամբ խժռել, բայց ուտում է դանդաղ, կարծես թե շատ ճաշակով ու խստապահանջ հաճախորդ է և ցանկանում է յուրաքանչյուր մասնիկիդ համը առանձին զգալ ու որոշակի գնահատական տալ: Գնահատի իր սարքած ճաշը: Կյանքը զվարճանում է քեզանով, քո մտքերի ընթացքով: Կյանքը քեզ տալիս է ելք, և դու շատ երկար փնտրելուց հետո ուրախ -ուրախ վազում ես, որ դուրս գաս, բայց հանկարծ այդ ելքի դռները շրխկում են դեմքիդ:
Դու նստում ես, նայում ես ուղղակի, ուզում ես հասկանալ, թե ինչ կատարվեց, իսկ կյանքը երեխայի հետաքրքրությամբ նայում է քեզ և զվարճանում: Ամենակարևորը, որ դիմադրես ու չհակաճառես նրան, ապրես այնպես, կարծես թե դժգոհ չես, որ քեզ դանդաղ ուտում են:
Պետք է հասկանալ, թե ինչ է ակնկալում կյանքը քեզանից, հասկանալ կյանքի նախասիրությունները, որպեսզի կարողանաս չձանձրացնես նրան, այլապես նա քեզանից կհրաժարվի:

Комментариев нет:

Отправить комментарий