понедельник, 2 октября 2017 г.

Մենք ազատության գերին ենք


Երկինքն այնքան մոտիկ է, ձեռքս պարզում եմ որ բռնեմ, իսկ նա փախչում է։ Ոչ, չեմ կարող հասնել նրա ետևից։
Չեմ ների քեզ քամի, որ տանում ես ամպերին իմ առջևից։ Երկինքն աստղազարդ չէ, այն ամպոտ է և տգեղ։ Ուզում եմ նայել նրան անվերջ․․․։ Քնեցի։ Երբ արթնացա դեռ առավոտ չէր։ Իսկ քամին տարավ բոլոր ամպերը երկնքից։ Այն հիմա լի էր աստղերով։ Տխրեցի․․․։ Չեմ ների քամուն։ Երկինքն էլի մոտ է, էլի ուզում եմ բռնեմ։ Ձեռքս պարզում եմ վերև և այն կորում է աստղերի լույսի ներքո։ Շատ պայծառ է, աչքերս ցավում են։ Ուր գնացիք իմ սև ամպեր։ Երևի թե ես կհետաքրքրվեի մի քիչ ավելի երկար քան հիմա, բայց դա էլ էական չէր։ Մտածում եմ, որ լավ կլիներ գնալ այստեղից, բայց որտեղ եմ։ Հոգնեցի․․․։ Ուզեցի էլի քնեմ։ Ոնցոր թե ես մի անգամ գիրք էի կարդում, որտեղ գրված էր <Մենք ազատության գերին ենք>։ Տեսնես ինչ է դա նշանակում։ Կհասկանա՞մ երբեվիցե դրա իմաստը։ Ինչո՞ւ եմ ես այսքան մտածկոտ, միևնույն է ոչ ոք երբեք չի իմանա ինչ եմ մտածում։ Պետք է բացատրել մտքերդ, թե չէ բան դուրս չի գա։ Երևի թե շատ մանր եմ դրա հաար․․․։ Արդեն լուսանում է, պետք է կանգնել։ Իսկ երկինքը կամաց կամաց կորցնում է աստղերին։ Զարմանալի է, այդ նույն գիշերվա ամպերը դեռ երկնքում են՝ կուչ են եկել մի անկյունում և ուր որ է կանհետանան արևի կուրացնող լույսի տակ։ Դե ինչ, ավատվեց հեթական գիշերը, չեմ ուզում նորից այստեղ գալ, չեմ ուզում տեսնել գիշերը։ Քունս տանում է․․․․։ 

Комментариев нет:

Отправить комментарий