среда, 25 октября 2017 г.

Ձգտիր կատարյալին

Բոլորս էլ երևի մի պահ կանգ ենք առել և մեզ պատկերացրել որպես կատարյալ մարդ: Այնպիսի մարդ՝ ով կյանքում գտնել է հավասարակշռություն:
Աշխատում է տքնաջան, սակայն երբեք չի թողնում, որ այդ աշխատանքը իշխի նրան: Ապրում է ուրախ և հանգիստ, առանց հոգսերի և մտահոգությունների:

Միթե այս ամբողը անհնար է թվում, սակայն հավատացեք, որ կյանքում անհնար բան չկա: Կյանքը կարճ է կատարյալին չձգտելու համար: Իմացիր, թե դու ով ես և իմացիր, թե դու արժանի ես հասնելու քո երազանքներին: Իմացիր, որ երբեք ուշ չէ սկսելու ապրել այնպես, ինչպես դու միշտ էլ երազել ես: Դու քո եսն ես… Աշխարհում չկա այնպիսի մարդ, որ յուրահատուկ չէ: Վստահիր ինքդ քեզ և հրաժարվիր այն ամենից, ինչը խոչընդոտ կհանդիսանա քո նպատակներին և ուրախությանը հասնելուն: Ընդունիր, որ փոփոխությունը կարող է լինել դրական: Ի վերջո, այս ամբողջը լինելու են քո լավության համար: Մի րոպե կանգ առ, խորը շնչի և արա ամեն ինչ, որ հասնես քո նպատակներին:

Комментариев нет:

Отправить комментарий