воскресенье, 29 октября 2017 г.

Ասված խոսքեր, չասված ասելիք


Եկավ առանց հարցնելու, փաթաթվեց իմ օրերին:

Մի օր բոլորը վերադառնում են՝ հին վայրերը, հին ընկերները, հին քամիներն ու հին սերերը: Վերադառնում են, որովհետև հեռանալիս քեզ չեն տարել իրենց հետ: Վերադառնում են կրկին քեզ տեսնելու ու կրկին գրկելու միտումով: Վերադառնում են, որովհետև նրանց համոզող չի եղել, խնդրանքներ չեն եղել: Ոչինչ չի եղել նրանց ետ պահելու համար:
Բոլորն են մի օր վերադառնում, որովհետև դու առանց նրանց կարողացել ես...
Ամեն ինչ է մի օր վերադառնում՝ ասված խոսքերը, չասված ասելիքը, չապրած կյանքը, ապրած վախերը: Մի օր ինքդ ես վերադառնում: Վերադառնում ես դեպի քեզ, որ հասկանաս ի վերջո. բոլորը մի օր վերադառնում են՝ հին սերերը, հին քամիները, հին ընկերներն ու հին վայրերը:
Մի օր վերադառնում են վաղուց չտեսած բարեկամի նման, վաղուց մոռացած, բայց միշտ կարոտած բարեկամի նման:
Իսկ դու արդեն գիտեիր, որ այդպես է լինելու, դու միշտ ես իմացել վերադարձի մասին, իմացել ես, բայց երբեք չես սպասել: Ու հիմա եկել ես, փաթաթվել իմ օրերին...
Ես դեմ չեմ` փաթաթվիր իմ օրերին...

Комментариев нет:

Отправить комментарий