четверг, 19 октября 2017 г.

Գտի՛ր մեկին

Ամեն ինչ չի կարող լինել գեղեցիկ և ընդմիշտ: Կան մարդիկ ովքեր որոշ ժամանակով հայտնվում են քո կյանքում քեզ ինչ-որ նոր բան սովորեցնելու, քեզ ցույց տալու ճիշտը սխալից, բարին չարից, գեղեցիկը տգեղից։
Մարդիկ՝ ովքեր քեզ հնարավորություն կտան երևակայություն կազմել նրա մասին, թե դու ով կարող ես լինել, ինչպես կարող ես ավելի լավ զգալ թեկուզ մի փոքր ժամանակովՈչ բոլորն են, որ մեր հետ են լինելու մեր ամբողջ կյանքի ընթացքում։
Սակայն երևի բոլոր մարդկանց նպատակն է գտնել այնպիսի մեկին, որ այս բոլորը անելով հանդերձ կմնա մեր կողքին։ Գտնել այնպիսի մեկին, ում կորցնելու միտքը մեզ վախացնում է... Ով կլինի մեր կողքին մեր ամենաուրախ և ամենատխուր պահերին։ Քեզ տեսնելուց կժպտա այնպես, կարծես կյանքում քեզ չէր տեսել։ Ով կմտածի քո մասին ամեն վայրկյան, ամեն րոպե...

Ճիշտ է... Ամեն ինչ չի կարող լինել գեղեցիկ և ընդմիշտ։ Սակայն գեղեցիկը ընդմիշտ դարձնելու համար նպատակ դիր և հավատա, որ դու կհասնես քո նպատակին և բոլոր դժվարություները քո աչքին կերևան ոչինչ:

Комментариев нет:

Отправить комментарий