четверг, 12 октября 2017 г.

Չկորի ներսիս մարդը



Ես հրե՞շ եմ: Չէ...պարզապես նույնն եմ դառնում, նման եմ դառնում:

Ես չեմ ուզում հրեշ լինել: Միշտ մարդ եմ ուզել մնալ: Ու հիմա... չեմ ուզում մեռնի ներսիս մարդը, ինչպես մանկությունը, սերը, կյանքը մեռան: Ես ուզում եմ մնալ այն, ինչ կամ: Իսկ ես փոխվել եմ, դարձել եմ այն, ինչ միշտ ատել եմ, այն, ինչից վախեցել եմ, այն, ինչը ինձնից միշտ հեռու է եղել: Ու հիմա մեկ-մեկ մտածում եմ, որ լավ է որոշ մարդկանցից հեռու լինելը, նրանք չեն տեսնի՝ ինչի եմ վերածվել: Չեն ատի ինձ այնպես, ինչպես ինքս եմ հիմա ատում, չեն հիասթափվի, չեն ամաչի:
Ես հրեշ եմ...




Комментариев нет:

Отправить комментарий