среда, 25 октября 2017 г.

Ես չխոսեմ...

Ամեն բանի մասին խոսել ես։ Ամեն բան ասել ես։ Խոսելու բան էլ չկա ու պատճառը այն է, որ մենախոսում ես։

Ինքդ քո մասին ես գրում, դիմացինի, հարևանի, ընտանիքիդ։ Բայց խոսում, գրում, գործում ես անտեղի։  Շատ բանի մասին կարելի է մտածել, կարելի է զարգանալ ու ի ցույց չանել ժողովրդին քո զարգացումը։ Հաջողություն ես ունենում ինքդ քեզ՝ ուրախացիր, որովհետև ինչ կարիք կա պատմել ուրիշներին։ Բոլորը սովոր են ու սիրում են լսել միայն  իրենց անձի մասին:
 Չգիտեմ՝ թեմաները վերջանում են, ցանկությունս էլ հետը։ Ես չասեմ, մյուսը ինձանից լավ կասի վաղը, մյուս օրը, էն մյուս օրը։ Ես կայունություն չեմ ակնկալում իմ ոչ մի գործից: Ավելի լավ է ես գնամ․․․
Ես ոչ մեկից խրատ, խորհուրդ, օգնություն չեմ ակնկալում, ես սովոր եմ միայնակ գործել, քիչ եմ սխալվում, բարկանում եմ ինքս ինձ վրա ու երբեք ուրիշին չեմ ատում։ 

Комментариев нет:

Отправить комментарий