вторник, 31 октября 2017 г.

Ապրել արևածագի և մայրամուտի համար



Ապրել առավոտվա ժամը 5-ի արևածագի և երեկոյան ժամը 5-ի մայրամուտի համար:
Ապրել ճամփորդությունների, երաժշտությունը ականջներում և քամին մազերի մեջ հեծանիվ քշելու համար: Ապրել անձրևի տակ պարերի, փորացավի հասցնող ծիծաղի, սիրելի երգերի և լավ գրքերի համար:
Ապրել առանց պատճառի ժպիտների, երկար խոսակցությունների, թխվածքաբլիթներով թեյի, երկար ու բարդ օրվանից հետո հանգստի և աչքերի փայլի համար:
Ապրել գիշերային արկածների և քեզ տուն ուղեկցող աստղերի համար: 
Ապրել հանուն մարդկանց, ովքեր հիշում են, որ դու թեյը խմում ես առանց շաքարի և ատում ես սոխը: Ապրել հանուն առաջին համբույրի և երկար զբոսանքների, հանուն գրկախառնությունների և նոր ծանոթությունների: 
Ապրել անսպասելի նվերների և երկար սպասված «այո»-ի համար: 
Ապրել այն մանրուքների համար, որոնք ստիպում են քեզ կենդանի զգալ:   
Զալի Զելվեգեր
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Նկարը՝ TomYam

Комментариев нет:

Отправить комментарий