четверг, 5 октября 2017 г.

Ես վազում եմ, չգիտեմ` ուր



Իմ երազը վախ է, սև վախ ու սև թախիծ:
Ես ուզում եմ փախչել ինձնից, փախչել երազներից, փախչել այն լացի ձայնից, որ զնգում է գլխումս արդեն երկար ժամանակ: Վախն ու զզվանքը փակում են աչքերս ու չեմ տեսնում էլ ոչինչ, չեմ լսում ոչինչ, բացի այն լացի ձայնից: Ուզում եմ ավարտվի, պիտի մի օր ավարտվի...
Պիտի հաղթահարեմ վախս ու ցավս: Դա ինձ ստիպում է ատել գոյությունս, ու ենթադրում եմ, որ դա լավագույն բանը չէ, որ կարող է կատարվել:
Իմ երազը վախ է, ու ես վազում եմ, չգիտեմ՝ ուր:

Комментариев нет:

Отправить комментарий