среда, 18 октября 2017 г.

Խմորե մարդիկ

Ես խորապես կասկածում եմ, որ մարդիկ ծնվում են ընտրության և ինքնուրույն մտածելու հնարավորությամբ։
Ծնված օրվանից երեխային ծրագրավորում են ծնողները, շրջապատը, ՏՀՏ տեխնոլոգիանները և այլն։ Երեխան նմանվում է խմորի, ում տալիս են հնարավոր ձևեր, որն էլ ժամանակի ընթացքում չորանում է՝ կերտելով իր վերջնական ստացված կերպար։ Մարդու հնարավոր թերությունները, վատ և լավ կողմերը, ընդհանրապես ամեն ինչ գալիս է շրջապատող աշխարհից։ Լսել եք չէ, որ ասում են կարմիր կովը կաշին չի փոխում, սուտ է։ Խմորը լիովին չորանում է միայն այն ժամանակ, երբ հասնելով վերջնական կետի, փշրվում է: Այն ուղղակի ձգտում է իդեալական չորության, որը հասանելի է միայն մահից հետո: Ցանկացած խմոր, որը դեռ վերջնականապես չի չորացել, կարելի է թրջել և նորից կերտել: 

Комментариев нет:

Отправить комментарий