четверг, 21 ноября 2019 г.

Քամին ու ծաղիկը․ թարգմանություն



Քամին հանդիպեց մի հիասքանչ ծաղկի և սիրահարվեց։
Քամին շոյում էր ծաղկին, իսկ ծաղիկը պատասխանում էր ավելի մեծ սիրով, գույնով ու անուշ հոտով։
Բայց քամուն չէր բավականացնում այդ ամենը։ Նա մտածեց․ «Եթե ես տամ ծաղկին իմ ամբողջ ուժը ու հզորությունը, ապա նա ինձ կտա ավելի մեծ բան»։ Եվ նա փչեց իր սիրո շունչը ուղիղ ծաղկի վրա։ Բայց ծաղիկը չդիմացավ ուժգնությանը ու կոտրվեց։
Քամին փորձեց բարձրացնել նրան ու վերակենդանացնել, սակայն չկարողացավ։ Այդ ժամանակ նա պարուրեց ծաղկին իր սիրով, բայց էլի ոչինչ չեղավ։ Քամին բարկացավ և գոռաց․ «Ես քեզ տվեցի իմ ամբողջ սիրո ուժը, իսկ դու կոտրվեցիր։ Երևում է դու ոչինչ չէիր զգում իմ հանդեպ»։
Ծաղիկը չպատասխանեց։ Նա մահացել էր։

Նա ով սիրում է, պետք է հիշօ, որ ուժող ու կրքով չեն չափում սերը, այլ նրբությամբ ու համբերությամբ։ Ավելի լավ է 10 անգամ սիրվել, քան մեկ անգամ կոտրել։

Աղբյուրը՝ Այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий