пятница, 1 ноября 2019 г.

Թարգմանություն․ «Երջանիկ մայրը»

Կար-չկար մի ընտանիք։ Երեխաները շատ էին, գումարը քիչ։ Մայրը շատ էր աշխատում։ Աշխատանքից հետո էլ պատրաստում էր, լվանում էր, հավաքում էր։ Իհարկե նա շատ էր հոգնում ու այդ պատճառով հաճախ էր գոռում իր երեխաների վրա, բողոքում էր կյանքից։ 
 
Մի օր նա մտածեց, որ այդպես ապրելը լավ չէ։ Որ երեխաները մեղք չունեն նրա ծանր կյանքի համար։ Նա գնաց խորհուրդ հարցնելու իմաստունից․ ինչպես դառնալ լավ մայր։ Դրանից հետո նա փոխվեց։ Մայրը սկսեց երջանիկ լինել։  Չնայած ընտանիքում գումար չավելացավ ու երեխաներն էլ լսող չդարձան։
Սակայն հիմա մայրը չէր բարկանում նրանց վրա և հաճախ ժպտում էր։ 
Շաբաթը մեկ անգամ մայրը գնում էր առևտրի և վերադառնում էր երեխաներին նվերներ գնած։ Առևտրից հետո նա միշտ փակվում էր իր սենյակում ու խնդրում էր նրան չանհանգստացնել։ 
Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը, ինչ է անում մայրը իր սենյակում։ Մի օր նրանք խաղտեցին կանոնը և մտան մոր սենյակ։ Մայրը նստել էր սեղանի առաջ և թեյ էր խմում՝ շոկոլադի հետ։ 
 -Մամ, ի՞նչ ես անում։ Ի՞սկ մենք,-Զարմացան երեխաները։
 -Լռեք փոքրիկներ, լռեք,-պատասխանեց մայրը։- մի խանգարեք ինձ։ Ես ձեզ համար երջանիկ մայր եմ պատրաստում։

Աղբյուրը՝ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий