Եթե խոսենք տարիքից, ապա նրանք, ում հետ ես մեծացել եմ, հիմա կախարդներ, մոգեր ու թագավորներ են:
Մեկը գիրք է գրում, մյուսը՝ երաժշտություն, այն մյուսը վանում է վատ երազները քաղաքի բնակիչներից:
Այո, ոչ ոք սրան պատրաստ չէր, և արդյոք ինչպե՞ս մեզ կարող էին պատրաստել:
Մի՞թե մեզ պատմել էին, որ լուսաբացի երկնքից օդը կարող է չբավարարել: Շնչում ես այնքան խորը, որքան կարող ես, և այն՝ թթվածինը, ներսդ լցնում է, թթվածինը՝ հագեցած օվկիանոսի և խոտի բույրերով:
Մի՞թե զգուշացրել էին, որ հպումներից կարող է էլեկտրականություն արտադրվել: Մատների խաչվելը, ողնաշարի գիծը, արևի կողմից համբուրված մաշկը...Ի՞նչ-որ մեկը մեզ ասել էր, որ այդ ամենը իր միջով կարող է անցկանցել հոսանքի այնպիսի բաժին, որը կվերակենդանացնի յուրաքանչյուր բջջին և կստիպի նրան պարել, որ կբավարարի մի ամբողջ էլեկտրակայան աշխատեցնելու:
Մի՞թե բացատրել էին, թե ինչպես սրտի մեջ տեղավորել այս աշխարհի ամբողջ գեղեցկությունը և թրթիռը: Ինչպե՞ս այստեղ՝ ստոծանու հետևում, պետք է տեղավորվեն բոլոր անունները, համաստեղությունները և սարերը: Եվ որ դեռ տեղ գտնվի նաև փոքրիկ աղվեսի և մեծ կատվի համար:
Ասում էին՝ կմեծանաս ու կհասկանաս, մանկությունը, կարծես, իրական չէ, քնածի ժպիտ է:
Միայն թե ամեն ինչ շատ իրական է: Շատ իրական է: Այո, անգամ ես ու դու:
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Разве нам рассказывали, что от неба на рассвете может не хватать воздуха?

Շուշան ջան...
ОтветитьУдалитьԵս այստեղ եմ, տիկին Նունե)
Удалить