воскресенье, 24 ноября 2019 г.

Աշնան օրերն են հասել․․․


Հազարավոր ստեղծագործություններ կան աշնան մասին, որոնք պատմում են թե որքան գույնզգույն ու գեղեցիկ է աշունը․․
․ Ես կպատմեմ իմ աշնան մասին․․․ Իմ ստեղծագործ աշնան մասին․․․


Աշունը հոգեվիճակ է, որի ժամանակ դու ավելի զգայուն ու ոգեշնչվող է  դառնում․․․ Ուզում ես կիսվել քո խենթ ու խելառ մտքերով․․․ Ուզում ես գրել քո խորհրդավոր հայտնագործությունների մասին, որը՝ քչերը կհասկանան։
Աշնանը դու ուզում ես տարբերվել․․․ Ուզում ես թողնել քո ձգտումը դեպի «իդելական» կերպար ու դառնում ես հասարակ․․․ Որովհետև հասարակ լինելիս, դու անկեղծ ես․․․ Հենց այդ եղանակին է, որ ուզում ես թողնել ամենը ու թռչկոտել անձրևի կաթիլների տակ․․․ Ու քեզ համար մեկ է, որ մարդիկ կպտածեն, թե գժվել ես․․․ Ախր հենց էդպես ես քեզ երջանիկ զգում․․․
Աշունը շնչում է քեզ հետ․․․ Աշունը լսում է քեզ․․․

Комментариев нет:

Отправить комментарий