Նոյեմբերի 11-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում ներկա գտնվեցինք կլոր սեղանի, որի ժամանակ ներկայացվում էին սեբաստացիական երկարաժամկետ հետևյալ նախագծերը:
Դրանք էին`- Հանրային աուդիտ. հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում
- Գիտական հանդեսը՝ հեղինակային կրթական ծրագրային կազմակերպման ցուցանիշ
- Մեր սեբաստացիական գույնզգույն աշխարհը
Կլոր սեղանին ներկա էր նաև ընկեր Մարթան, ավագ դպրոցի շատ սովորողներ:
Նախագծերը ժամանակատար էին և մեծ աշխատանք էր արված: Լսեցինք նախագծերը իրականացնող սովորողներին, ընկեր Մարթայի կարծիքը նախագծերի վերաբերյալ: Նա ասաց, որ նախագծերը ինքնուսուցման ամենալավ տարբերակերն են, քանի որ մեր ջանքերով փնտրում ենք, թարգմանում ենք, խմբագրում ենք ու նորանոր տեղեկություններ ենք ստանում: Նման կլոր սեղանները, կարծում եմ, կարևոր են, որովհետև ոգևորում են մյուս սովորողներին՝ փնտրելու, գտնելու, մտորելու և ստեղծելու սեփական երկարաժամկետ նախագիծը:
Комментариев нет:
Отправить комментарий