Բայց ձայնդ խլանում է թոքերիդ հասնելով ու դու ուղղակի խորը շունչ ես քաշում…
Ինչու՞ է էդպես։ Մի՞ թե ավելի հեշտ չէ թողնել ցավերդ դուրս պրծնեն մեջիցդ մի քանի կաթիլ արցունքով, այլ ոչ թե ճզմեն հոգիդ ու ստիպեն, որ մտածես անցկացրածդ օրերի մասին…
Խավար ես տեսնում… Մարդկանց արտացոլանքներ… Բայց չես տեսնում ինքդ քեզ…
Կորում ես սեփական մտքերիդ արահետներում ու փորձում ես գտնել ճիշտը սխալների կծիկի մեջ։
Խճճվել ես արդեն… Հա, տեսնում եմ… Ձգում ես թելերը ու քեզ թվում է` վերջ ազատվեցիր… Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ... Մի թելը ձգելիս մեկ ուրիշն է քեզ խեղդում…
Ուզում ես կտրել դրանք... Կտրել, հույսերիդ ու մտքերիդ հետ… Դեն նետել ու կորչել աշխարհից…
Комментариев нет:
Отправить комментарий