воскресенье, 17 ноября 2019 г.

Անծանոթին...

Դու հայտնվեցիր մութ խավարում ու լուսավորեցիր շուրջդ` քո մանկական հոգով…
Դու հայտնվեցիր, երբ հանգել էին բոլոր ջահերը... Երբ մթնել էր իմ սենյակը… Արդեն ժամանակն էր փոխելու այդ հին ու մաշված մթնոլորտը։
Դու հայտնվեցիր, իմ կյանքի ամենասև հատվածում ու ցրեցիր շուրջդ պատված մթության հատիկները…
Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի քո անունը ավելի բարձր, ավելի հնչեղ... Այն մտավ ականջներովս ու հասավ մինչև սիրտ արձագանքելով ամբողջ մարմնումս...
Դու քանդեցիր հոգուս կապերը ու թողեցիր վերջապես շունչ քաշեմ ինձ տանջող մտքերից…
Դու ժպտացիր ինձ, ու խինդ պարգևեցիր արդեն մռայլ իմ հայացքին… Ու ես գտա նոր մի իմաստ իմ կյանքում… Ես նորություն տեսա քո շականակագույն աչքերից այն կողմ, ուր ցրել էիր տիեզերքի պես անծայր քո աշխարհը…
Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց Դու արեցիր դա ակամա…
Դու հանեցիր ինձ մութ անդունդից, որտեղ մեռնում էի սեփական մղձավանջներից…

Комментариев нет:

Отправить комментарий