суббота, 31 марта 2018 г.

Անհետացի՛ր


Ես կարող եմ քեզ հետևել փակ աչքերով ու դառնալ քո գերին, բայց միթե ես հոգնել եմ դրանից...

Ուզում եմ պոռթկա իմ հոգին ու դառնամ իմ համար օրինակելի: Կմնամ նույն նուրբը, ում տեսնելիս կասես. «Վա՜յ, նորից մի խաղալիք գտա» ու դեմքիդ մի լայն ժպիտ կստեղծվի, բայց այնքա՜ն չար ու տհաճՍակայն հավատա՛, իմ ներսում այնքա՜ն ալիքներ կալեկոծվեն, որ դու կվախենաս սրտիս մոտենալ և նույնիսկ դուռը թակելով ներս մտնել:
Քեզ պետք է խեղդել քո իսկ ստեղծած ստվերներում, որտեղ դու խեղդում էիր այդքան սիրտ ու հոգի:
Քեզ երբեք չեն կարոտի սրտերը ու դու կանհետանաս քո ստեղծած ստվերներում ու նրանք քեզ այնքան կտանջեն մինչև քո սիրտը ալեկոծվի, իսկ հոգիդ՝ պոռթկա:

Комментариев нет:

Отправить комментарий