четверг, 15 марта 2018 г.

Նազիմ Հիքմեթ Ռան

Նազիմ Հիքմեթ Ռան ( ծնվել է 1902թ.- հունվարի 15-ին, մահացել՝ 1963թ. հունվարի 3-ին) ազգությամբ թուրք պոետ, սցենարագիր, նովելիստ, բեմադրիչ, ռեժիսոր: Նրան նկարագրել են որպես «ռոմանտիկ կոմունիստ» և «հեղափոխական ռոմանտիկ» բառերով»։ Նա մի քանի անգամ ձերբակալվել է այլախոսհական տեսակետերի համար, կյանքի մեծ մասը անցկացրել է բանտերում կամ եղել է արտաքսված։ Նրա պոեմները թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով:
Ինքնակենսագրություն
Ես ծնվել եմ 1902 թվականին, Երբեք իմ ծննդավայր չեմ վերադարձել. Չեմ սիրում հետ դառնալ: Երբ 3 տարեկան էի՝ ծառայում էի որպես փաշայի թոռ Հալեպում, Երբ 19 տարեկան էի՝ սովորում էի Մոսկվայի կոմունիստական համալսարանում Երբ 49 տարեկան էի՝ կրկին Մոսկվայում էի՝ Չեկայի խնջույքի հյուրն էի, Երբ 14 տարեկան էի՝ ես զգացի, որ ես պոետ եմ: Որոշ մարդիկ գիտեն ամեն ինչ ձկների մասին, որոշ մարդիկ՝ բույսերի մասին, Ես գիտեմ բաժանման մասին, Որոշ մարդիկ գիտեն աստղերի անունները անգիր, Ես գիտեմ բացակայության մասին Ես քնել եմ բանտերում և գրանդ հոթելներում, Ես գիտեմ, թե ինչ է սովը, նույնիսկ՝ հացադուլը, Եվ, սակայն չկա ուտեստ, որ համտեսած չլինեմ: Երբ ես 30 տարեկան էի՝ նրանք ուզում էին կախելն ինձ, Երբ ես 48 տարեկան էի՝ նրանք ինձ խաղաղության մրցանակ տվեցին, Երբ ես 36 տարեկան էի՝ կես տարում 4 քառակուսի մետր հող ծածկեցի ասֆալտով,
Երբ ես 59 տարեկան էի՝ ես թռա Պրահայից դեպի Հավանա 18 ժամում: Ես երբեք չէի տեսել Լենինին, 21 թվին կանգնեցի և նայեցի նրա դագաղին,
61 թվին նրա դամբարան այցելեցի
Նրա գրքերը փորձեցին ինձ պոկել իմ կուսակցությունից՝ չհաջողվեց: Ես չմնացի փլուզվող կուռքերի փլատակների տակ,
51 թվին երիտասարդ ընկերոջ հետ ես նավարկեցի դեպի մահի ատամները, 52 թվին 4 ամիս ես պառկեցի մեջքիս վրա՝ կոտրված սրտով և մահին սպասելով: Ես նախանձում էի կանաց, ում սիրում էի, Սակայն Չարլի Չապլինին չեմ նախանձել գեթ մի պահ, Ես դավաճանել եմ կանանց, Սակայն երբեք չեմ խոսել իմ ընկերների ետևից, Ես խմել եմ, սակայն ոչ ամեն օր Ես վաստակել եմ իմ օրվա հացի փողը ազնվորեն՝ ինչպիսի ուրախություն, Ուրիշների համար ամաչելու պատճառով ես խաբել եմ, Սակայն ես խաբել եմ նաև առանց պատճառի, Ես վարել եմ գնացքներ, ինքնաթիռներ և մեքենաներ,
Մինչդեռ մարդկանց մեծամասնությունը չի ունեցել այդ հնարհավորությունը, Ես գնացել եմ օպերա, Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի՝ ինչ է օպերան, Եվ 21 թվից ի վեր ես չեմ եղել վայրերում, ուր մարդկանց մեծամասնությունն է գնում՝ Մզկիթներ, վանքեր, սինագոգեր, եկեղեցիներ: Բայց իմ տողերի մրուրները կարդացել են, Իմ գրառումները հրապարակվել են երեսուն, քառասուն լեզուներով, Եվ սակայն իմ Թուրքիայում, իմ թուրքերենով դրանք արգելված են, Քաղցկեղը թերևս չի տիրացել ինձ, Եվ ամենը հուշում է, որ այն չի էլ տիրանալու: Ես երբեք չեմ լինի վարչապետ կամ դրա նման որև բան, Ես չեմ ուզում նման կյանք, Ես չեմ ուզում պատերազմել, Ես ռմբակոծումից չեմ ուզում թաքնվել գիշերվա խորքի ապաստարանում,
Ես երբևիցե ստիպված չեմ եղել վար իջնող ինքնաթիռներից փախչել: Եվ, սակայն ես սիրահարվեցի մոտ 60 տարեկանում, Կարճ ասած՝ ընկերներ, Նույնիսկ, եթե հիմա ես ճռռում եմ վշտից, Ես կարող եմ ասել, որ ապրել եմ մարդ արարածին վայել Եվ ով գիտե՝ ինչքան երկար ես դեռ կապրեմ, ւ էլ ինչ կլինի իմ կյանքում: Նազիմ Հիկմեթ Ռան
1961թ սեպտեմբերի 11, Արևելյան Բեռլին
Ինքնակենսագրություն

Անգլերենից թարգմանությունը՝ Արեգ Գալոյանի
Աղբյուրը՝ poemhunter.com

Комментариев нет:

Отправить комментарий