Էլիֆ Շաֆակը ծնվել է 1971
թվականի հոկտեմբերի 25-ին, դիվանագետների
ընտանիքում։ Ծնողների ամուսնալածությունից
հետո մնացել է մոր հետ։
Ապրել է Իսպանիայում և Հորդանանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Թուրքիա։ Պատանեկան տարիներն անցկացրել է Օմանում և Մադրիդում։ Ավարտել է Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերենով և անգլերենով:
Ապրել է Իսպանիայում և Հորդանանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Թուրքիա։ Պատանեկան տարիներն անցկացրել է Օմանում և Մադրիդում։ Ավարտել է Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերենով և անգլերենով:
Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1994-ին («Չար աչքի դեմ՝ Անատոլիա»):
Էլիֆ Շաֆակը հայտնի դարձավ «Մահրեմ» («Սրբություն») վեպի շնորհիվ, որը 2000-ին
արժանացավ «Թուրք գրողների միության» մրցանակին:
2006 թվականին Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի պատճառով երկու անգամ
կանգնում է դատարանի առաջ։ Շաֆակին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի
համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Դատավարության պատճառն այն էր, որ
ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում
տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու
մեղադրանքներն էլ հանվում են:
«Ստամբուլի ընկեցիկը» թուրք
հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆակի վեցերորդ վեպն է և երկրորդը, որ հեղինակը գրել է
անգլերեն: Գիրքն անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Թուրքիայում,
այնպես էլ Միացյալ Նահանգներում և այլուր՝ թարգմանվելով մոտ երեսուն լեզուներով: Հեղինակի օգտագործած լեզուն զարմանալիորեն նրան ամենևին էլ «պակաս» թուրք գրող չի դարձրել:Նույնիսկ ընդհակառակը: Ամբողջ գիրքը ապրելու և շնչելու հնարավորություն է տալիս Թուրքիայում, կոնկրետ՝ Ստամբուլում: Այս գրքի միջոցով քայլում ես Ստամբուլի փողոցներով, ճաշակում համեղ ուտելիքները, շփվում բարի, լավ մարդկանց հետ, ծանոթանում նրանց առօրյա հոգսերին, հասկանում նրանց հոգեբանությունը: Հեղինակը Միացյալ Նահանգներում մեծացած Արմանուշ Չաքմաքչյանի և թրքուհի Ասյա Քազանջիի միջոցով մեր աչքին բացահայտում է այսօրվա Թուրքիան` իր լավ ու վատ կողմերով;
Շաֆակը վեպը գրել է անգլերեն և հետո միայն թարգմանել
թուրքերեն, քանի որ նա պարզապես չէր կարող իր իսկ լեզվով քննադատել իր ազգը:
Հետաքրքիր էր առաջին հերթին
այն փաստը, որ Թուրքիայում Օրհան Փամուկի «Ձյուն»-ից հետո, հայոց ցեղասպանության
թեմային համարձակություն էր ունեցել անդրադառնալ մի երիտասարդ կին գրող:
Նա ծրագրել էր գիրքը ներկայացնելու
նպատակով այցելել Միացյալ Նահանգների վեց քաղաքներ, սակայն իր մտերիմ ընկերոջ ու
գաղափարակից բարեկամի՝ Հրանտ Դինքի սպանության լուրն Էլիֆ Շաֆակին ստիպեց
հրաժարվել բոլոր հանդիպումներից ու ծրագրերից և վերադառնալ Թուրքիա:Այդպիսին էր
նրանց բարեկամությունը: Իսկ թուրք լինելու փաստը Շաֆակին ոչ մի առավելություն չէր
տվել, նրա կյանքը նույնքան վտանգված էր, որքան իր հայ բարեկամինը: Նույնիսկ Նյու
Յորքում զգալով, որ իր կյանքը վտանգված է, ստիպված շրջում էր թիկնապահների
ուղղեկցությամբ:
Էլիֆ Շաֆակի դատը
«Ստամբուլի նկեցիկը» լույս
տեսնելուց անմիջապես հետո թուրք ազգայնամոլ փաստաբան, աջակողմյան խմբակցության
անդամ Քեմալ Քերսինզը, ով մինչ այդ դատի էր տվել շուրջ վաթսուն մտավորականների,
այդ թվում նաև Օրհան Փամբուկին՝ նրանց մեղադրելով «Ազգային ինքնությունը
վիրավորելու» համար: Քրեական օրենսգրքի նույն ՝ 301 հոդվածի համաձայն դատի տվեց
նաև Էլիֆ Շաֆակին: Նա իր մեղադրանքները հիմնավորում էր ասելով, թե երբ վեպի հայ
կերպարները հիշատակում են «թուրք մարդասպանների» կողմից «կատարած» միլիոնավոր
հայերին, դրանով «վիրավորում են ազգային ինքնությունը»: Շաֆակն ինքնապաշտպանության
անցնելով՝ ասաց, «Եթե վեպում գողի կերպար կա, ապա դա չի նշանակում, որ գրողն ինքը
գող է»: Հենց այսպես էլ նա խոսել էր ասելով՝ որ առաջին անգամն է, երբ նրանք
(ազգայնամոլները) փորձում են վեպը դատի տալ:
Չի կարելի շփոթել
գրականությունը քաղաքականության հետ: Սակայն, ինչպես Էլիֆ շաֆակն է ասում. «Գրողը
Թուրքիայում շատ ավելի է, քան միայն գրող լինելը... Մենք ստեղծագործությունը չէ որ
քննարկում ենք, այլ հենց իրեն՝ գրողին ենք քննարկում»:
Միջամտելով հարցին՝ Եվրամիությունը
դիմեց Թուրքիայի կառավարությանը, որպեսզի
վերջինս ուղղումներ մտցնի 301 հոդվածի մեջ, ապահովելու համար դեմոկրատիայի
հիմնական սկզբունքը՝ «արտահայտվելու ազատությունը»:
Այս գրքի արժեքը, սակայն, այն չէ միայն, որ հեղինակը հանրության ուշադրությունն ուղղել է մարդկության դեմ կատարված ոճիրի, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված խնդիրների վրա: Այս գիրքն այն աստիճան է բորբոքել թուրք ազգայնամոլների նյարդերը, որ նրանք առանց վարանելու պնդում են, թե վեպը գեղարվեստական արժանիք չունի, և միակ պատճառը, որի շնորհիվ Շաֆակի կամ Փամուքի գործերն ուշադրության են արժանանում, այն է, որ նրանց դեմ Թուրքիայում դատական գործ է հարուցվել: Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից: Վեպն օժտված է բարձր գեղարվեստական որակով: Այն հմուտ և արդիական ոճին լավ տիրապետող գրչի արդյունք է: Մի կողմ թողնելով ասելիքը` չի կարելի չնկատել, թե որքան պատկերավոր է հեղինակը ներկայացնում այն միջավայրը, որի մասին խոսում է: Նա օգտագործել է գեղարվեստական չափազանց յուրահատուկ հնարքներ` համեմելով իր երևակայության համար հատկանշական շնչով, ստեղծագործությանը հաղորդելով ժամանակակից ընթերցողի ճաշակը բավարարող ոճ ու կառուցվածք:
«Ստամբուլի
ընկեցիկը» վեպը
Կան գրքեր, որոնք կարծես հայտնվում են ժամանակի պահանջով: Նրանց ներկայությունը անհրաժեշտ է թվում, որովհետև իրենց հետ բերում են նոր գաղափարներ, ստիպում են մտածել նորովի, նայել հարցին օտարի աչքերով: Դրանք գրված չեն ժամանցի համար, այլ ունեն առաքելություն: Այդպիսին է նաև «Ստամբուլի ընկեցիկը» վեպը:
Վեպը երկու ընտանիքների փոխշաղկապված պատմության միջոցով թուրք ժողովրդի պատմությունն է և այդ պատմությունից եկող ժառանգական մեղքի ծանրության և դրանից ազատվելու միջոցի կամ ուղու մասին է:
Գրքում կարմիր թելով անցնում է հայկական ցեղասպանության թեման, ավելին` վեպի բովանդակության առանցքը ցեղասպանությունն է, որն արտահայտված է պատվազրկության գաղափարի միջոցով: Գիրքն ազդեցիկ է այլաբանական պատկերներով. պատվազրկության նկարագրության պատկերը խորհրդանշում է Եղեռնը, այդ պահին երկնքում սավառնող օդապարիկը՝ Կոդակ փայլատակող ազդագրով` այդ մեծ ողբերգության հանդեպ հանդիսատես ու ականատես անարդար-անտարբեր աշխարհը:
Ի՞նչ է հիշողությունը
Եթե ցանկանում ենք կառչել ժամանակի այն վաղանցիկ պահերին, որոնք
թանկ են մեզ համար, հիշողություններն օրհնություն կարող են լինել, բայց ինչպե՞ս վարվես,
երբ անցյալում տեղի ունեցած իրողությունների մասին որևէ հուշ քեզ կարող է միայն ցավ
ու ամոթանք պատճառել: Հիշողությունը կարող է անեծք դառնալ, երբ ուզում ես, սակայն չես
կարողանում մոռանալ: Նման հոգեբանական իրավիճակում նույնիսկ ամենաազնիվ անհատը կարող
է փորձել մոռացության տալ կատարվածը, քանի որ իրականության հետ նա չի կարող համակերպվել:
Իսկ երբ նա հեռանում է կոնկրետ այն միջավայրից, որն ինչ-որ չափով կամ ինչ-որ ձևով կարող
էր նրան հիշեցնել այդ անցյալը, ի վերջո կարողանում է, կամ թվում է այնպես, որ հասել
է մի ապահով իրավիճակի, ինչը կամ ինքնախաբեություն է կամ էլ կամովին ձեռք բերած ամնեզիա:
Իսկ այդ անբնական վիճակում չես կարող երկար ժամանակ գոյություն ունենալ: Հիշողությունը
նաև մի բան է, որ մեր բոլոր ջանքերից անկախ գրանցվում ու մշտական տեղ է զբաղեցնում մեր ուղեղներում, և
մի օր անսպասելիորեն իր սեփական կամքով կարող է հայտվել ուղեղի մեկ այլ անկյունից:
Օրինակ Մուսատաֆան չեր ցանկանում հիշել իր գործած մեղքի մասին սակայն իր կամքից անկախ
նա առերեսվում է նրա հետ:
Վեպի բովադակությունը
Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան է, ով աններելի հանցանք
է գործել իր քրոջ հանդեպ: Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում է և համեմատում
հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ: Նա ցույց է տալիս, որ սա պատկանում
է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը,
որի պատասխանատվության ծանր բեռը կրելու համար ինքը պատրաստ չէ:
Այն փաստը, որ բարձրարժեք գրականությունը, մարդկային կյանքի փորձը օգտագործելով, կարող է հաղթահարել ազգային սահմանափակություններն ու մշակութային արգելքները, առավել ցայտուն է դառնում Էլիֆ Շաֆակի գիրքն ընթերցելիս: Իսկապես
նա, ով սիրում է իր հայրենիքը,
հենց այսպես պետք է պայքարի նրա ապագայի համար՝ գրելով այն, ինչը գիտեն բոլորը, բայց ցանկանում են մոռանալ, կեղծել, անել ամեն ինչ` պատասխանատվությունից խուսափելու համար: Հեղինակը չի թաքցնում իր գլխավոր նպատակը, որը երկու կողմերին իրար մոտեցնելն է: Ժամանակակից ու խելացի մտածելակերպ օգտագործելով` նա փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե որդիներն արդյո՞ք պատասխանատու են հայրերի գործած ոճիրի համար, և եթե այո, ապա ի՞նչ չափով և ինչպե՞ս: Կամ ո՞րն է ելքը, եթե ոճրագործներն այլևս չկան, սակայն տուժողի վերքը չի սպիացել: Շաֆակը լիարժեք պատասխան չունի այս հարցերին: Սակայն կարևորը պատասխանն իմանալը չէ, այլ այն, որ նա հասկանում է, որ լռելն ու ուրանալը, մոռանալն ու հիշողությունից ջնջելը հարցին լուծում չեն կարող տալ: Եվ հենց այսքանն էլ բավարար է հարցը քննարկման դնելն է հենց կարևոր ու առաջնային քայլը: Եվ նա դա արել է փայլուն` կերտելով հուզառատ, կախարդող ու դրամատիզմով հարուստ մի ստեղծագործություն: Նա խոսում է հայերի
ու թուրքերի նմանությունների մասին` մեծ վարպետությամբ ու խնամքով նկարագրելով ուտեստները, հետո գունեղ ու արտահայտիչ ոճով անդրադառնում է մեր ազգային խառնվածքները բնորոշող բանահյուսությանը, այն պատմություններին, որոնք սիրում ենք կրկնել, և որոնք բնորոշ են մեզ, ցույց են տալիս մեր ընդհանրությունները: Գրքի բոլոր գլուխները անվանված են
տարբեր ուտելիքների անուններով: Օրինակ՝ Դարչին, ցորեն, նուշ, ծիրանի չիր, նռան հատիկներ,
թզի չիր և այլն: Հեղինակը գաղտնի չի պահում նաև իր այն երազանքը, որ այս ընդհանրությունների մասին խոսելով
նաև պատմական իրողությունն ընդունելով՝ ցանկանում
է փոխել կարծրացած մտածելակերպերը և երկու կողմերին իրար մոտեցնելով` հասնել ցանկալի ներդաշնակության:
Վեպի գործողությունները տեղի են ունենում երկու ընտանիքներում:Դրանից
մեկը ամերիկահայ Չաքմաքչյանների ընտանիքն է։ Կրտսեր Չաքմաքչյանի՝ Արմանուշի մայրը ամուսնուց բաժանվել և ամուսնացել է ազգությամբ թուրք Մուստաֆայի հետ, ով, աններելի հանցանք գործելով քրոջ՝ Զելիհայի հանդեպ, փախչում է Ամերիկա՝ ցանկանալով մոռացության մատնել անցյալը և դատապարտել իրեն հարկադրական ամնեզիայի: Նա Թրադիտոյի տաճարի քարե պատի արանքը մի թուղթ էր խցկել. «Ների՛ր ինձ, եթե ես գոյություն ունենամ, անցյալը պետք է ջնջվի…» ։
Իսկ անցյալը նրան հիշեցնելու եկավ իր խորթ հայ աղջիկը՝ այսօրվա երտասարդի հավաքական կերպար Արմանուշը: Լևենտ Քազանջը` վեպի թուրք ընտանիքի հայրը, ով նկարագրված է որպես իր հարազատների նկատմամբ անգութ և անսեր մի մարդ, ով տանը բռնակալ էր, իսկ դրսում կարողանում էր երևալ հուսալի, նրբանկատ և արդարամիտ, ներկայացնում է թուրքի ինքնությունը և թուրքական կառավարության երկերեսանի քաղաքականությունը: Պատահական չէ նաև, որ նա խառնածին զավակ է: Մայրը հայ է` Եղեռնից փրկված մի աղջիկ, ով սակայն հետագայում հրաժարվում է ամուսնուց և թուրք որդուց` Լևենտից, ու մեկնում է ԱՄՆ, որտեղ իր ընտանիքն է ստեղծում, հայի ընտանիք: Գրողը առանձնահատուկ ակնածանքով ու հարգանքով է նկարագրում հայ ընտանիքի բարքերը: Իսկական հայուհու կերպար է Արմանուշը, ով անհագորեն կարդում էր գրքեր, գիտեր իր պատմությունը և համացանցում ուներ սփյուռքահայ ընկերներ, որոնք մշտապես խոսում էին հայի էության, հայապահպանության մասին, և հենց ինքն իրեն ավելի շատ հայ զգալու
ցանկությունն էլ դրդեց Արմանուշին մեկնել Ստամբուլ՝ գտնելու Շուշան մեծ մայրիկի տունը, տեսնելու իրական Թուրքիան, ծանոթանալու թուրքերի առաջարկած ցեղասպանության պատմությանը:
Վեպում Չաքմաքչյանները ազնվական նկարագիր ունեն: Մի պահ թվում է՝ հեղինակը հայ է ու զարմանալի է, թե ինչպես մանկությունից այդ ամենի մեջ չապրած կին գրողը կարող է ձգտումն այդքան դիպուկ նկարագրել հայի կենցաղն ու ապրելակերպը: Չաքմաքչյանների հակադրությունն է թուրք Քազանջի ընտանիքը, որին Շաֆակը թեև նկարագրում է սիրով և ջերմությամբ, սակայն ցույց է տալիս, որ հասարակ վարքուբարքի ընտանիք է, սակայն դա չէ էականը, այլ այն, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ մահանում են հանկարծակի և երիտասարդ տարիքում, որովհետև անիծված են: Միակ տղամարդը, որ վեպում դեռևս կա` Մուսթաֆան, այդ ընկեցիկի հայրը և միաժամանակ քեռին, այլևս երեխաներ չի ունենում, որովհետև «իր սրտի խորքում համոզված էր, թե ինքն արժանի չէ երեխաներ ունենալու»: Քազանջի ընտանիքի անդամները ծայրաստիճան տարբեր մարդիկ են: Այնտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը՝
ժամանակակից հայացքների տեր, կարճափեշ, բարձրակրունկ հագնող ու աշխարհի հանդեպ զայրույթը փարատելու համար սեփական ձեռքերով քթին օղ դակած Զելիհան: Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ, իսկ այնտեղ ապրողներին՝ Թուրքիայի բնակիչների. այնքան տարբեր դավանանքի, ֆեմինիզմով տառապող կանանց կտրուկ ազատամտությունն ու երկրի նահապետական բարքերը կրող կանանց կերպարներ:
Կունդերա սրճարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, հակառակվելով Ասյային, ոչ թե նացիոնալիստ, այլ ուլտրանացիոնալիստ սցենարներ գրողը պնդում է, որ ինքը պատմությունը ուսումնասիրել է.այն ժամանակ պատերազմ է եղել, երկու կողմերից էլ զոհեր եղել են: Մյուս կողմից թուրք մայր ու աղջիկ փրկում են Շուշանին՝ Արմանուշի մեծ տատիկին, թաքցնում նրան: Հետո էլ մի ուրիշ թուրք Շուշանին վերցնում է որբանոցից, ամուսնանում հետը: Իսկ ոմանք էլ ամերիկահայ աղջկա ընտանիքի տխուր պատմությունը լսեցուց հետո միամտաբար հարցնում են՝ ովքեր են եղել այդ եղեռնագործները:
Ժամանակակից հայի և ժամանակակից թուրքի՝ վեպի երկու հերոսուհիների մտերմությունն ու միմյանց բացահայտումը
հուսադրող է: Մարդիկ պատրաստ են միմյանց ձեռք մեկնելու. ընդունում են այն, ինչ փաստարկված է, բայց դա չի խանգարում ապրելուն ու միմյանցով հետաքրքրվելուն: Հերոսները փորձում են գտնել իրենք իրենց ու այդ ընթացքում հնարավորինս անկեղծ են հեղինակի և ընթերցողի հետ: Սիմվոլիստական հետաքրքիր ու փոխկապակցված վերնագրերով, որոնք այնքան բնութագրական են վեպի կին հերոսուհիների կենցաղի՝ անցյալի կամ ներկայի համար, որոնց բույրերը տանում են դեպի պատմություն ու նոր մշակույթ. բույրեր, որոնք արմատներում են: Վեպում արծարծվում են թեմաներ, որոնք ունեն համամարդկային հնչեղություն. այստեղ անընդհատ ընթանում է ավանդականի ու ժամանակակիցի պայքար. Այս պայքարի խորհրդանիշը՝ Քազաջի ընտանիքի պատմության ազգայնամոլ ուսուցչուհու քույրն ու նրա աղջիկը ծխում էին ծխնելույզի նման։ Ասյան չէր վարանում բալետի դասերին հաճախելու փոխարեն տրվել մարմնական վայելքներին ու խմիչքին: Իսկ Արմանուշը եկել էր իր մեծ մայրիկի տունը գտնելու, որի փոխարեն գտավ միայն նորակառույց ու ճոխ ռեստորան։ Հայերի հիշողությունների այդ տներն են վերածվել խրախճանքի վայրերի… Առանցքային հարցերից է տղամարդու ու կնոջ իրավահավասարության հարցը, թե ինչպես էր Քազանջիների ընտանիքը սպասում արու զավակի ծնունդին, ու ամեն անգամ ևս մի աղջկա ծնվելը իսկական դժբախտություն էր ընտանիքի համար: Եվ թե ինչպես հետագայում՝ հոր մահից հետո, ցանկանալով վերցնել հոր կերպարը, Մուստաֆան պատվազրկեց սեփական քրոջը: Իսկ քույրը բռնակալ, անսիրտ ու երկերեսանի հորից ազատվելու բերկրանքն էր ցանկանում միայն վայեյել, նա փնտրում էր ազատություն, անկախություն և պատվազրկվեց սեփական տան մեջ, սեփական սենյակում… սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չիմացավ այդ մասին… Բազմաթիվ հայուհիների են պատվազրկել Եղեռնի ժամանակ, բայց աշխարհը լուռ էր… Խոսելով իր «Ստամբուլի ընկեցիկը» վեպի մասին՝ թուրք գրող էլիֆ Շաֆակը հարցազրույցներից մեկում ասել է, որ Թուրքիան տառապում է հիշողության կորստով. «Ուզում եմ, որ թուրքերը կարողանան հիշել, իսկ հայերը` մոռանալ»: Իսկ գրքում Ասյան ասում է.
«Ցեղասպանությունը շատ ծանր արտահայտություն է: Այն ենթադրում է սիստեմատիկ բնաջնջում, երբ առաջնորդվում են նաև փիլիսոփայության հատուկ տեսությամբ: Անկեղծորեն, ես վստահ չեմ, որ այդ ժամանակ Օսմանյան պետությունը նման էություն ուներ: Սակայն ես ընդունում եմ, որ հայերի հանդեպ անարդարություն է իրականացվել: Ես պատմաբան չեմ, իմ տեղեկությունները սահմանափակ են ու կեղծված, արատավորված, սակայն, ձերն էլ է այդպես: Ինձ ասեք, որպես մի սովորական թուրք՝ ես ի՞նչ կարող եմ անել այսօր, այս ժամանակներում որպեսզի ձեր ցավը թեթևացնեմ: ….
Ես դա կարող եմ անել… Եվ ես ներողություն եմ խնդրում բոլոր այն տառապանքների համար, որ իմ նախնիները պատճառել են ձեր նախնիներին»:
Վեպը
վեջանում է Մուստաֆայի մահով: Այն շատ անսպասելի էր և հանկարծակի: Մուստաֆան քնեց և
այլևս չարթնացավ: Այսպես Շաֆակը թուրքերին ցանկանում էր հասկացնել, որ մի օր նրանք
էլ են նույն ճակատագրին արժանալու, եթե չընդունեն իրենց մեղքը:
Եզրակացություն
· «Ստամբուլի ընկեցիկը» թուրք հանրաճանաչ
վիպագիր Էլիֆ Շաֆակի վեցերորդ վեպն է և երկրորդը, որ հեղինակը գրել է անգլերեն:
· 2006 թվականին Էլիֆ Շաֆակը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի
պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆակին մեղադրանք էր առաջադրվել
301-րդ հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելուհամար: Դատավարության պատճառն
այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի
ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու
մեղադրանքներն էլ հանվում են:
· Շաֆակը վեպը գրել է անգլերեն և հետո միայն
թարգմանել թուրքերեն, քանի որ նա պարզապես չէր կարող իր իսկ լեզվով քննադատել իր
ազգը:
· Չի կարելի շփոթել
գրականությունը քաղաքականության հետ: Սակայն, ինչպես Էլիֆ շաֆակն է ասում. «Գրողը
Թուրքիայում շատ ավելի է, քան միայն գրող լինելը... Մենք ստեղծագործությունը չէ որ
քննարկում ենք, այլ հենց իրեն՝ գրողին ենք քննարկում»:
·
Վեպը երկու ընտանիքների փոխշաղկապված պատմության միջոցով թուրք ժողովրդի պատմությունն է և այդ պատմությունից եկող ժառանգական մեղքի ծանրության և դրանից ազատվելու միջոցի կամ ուղու մասին է:
·
Հեղինակը Մուստաֆայի
հանցանքը սիմվոլացնում է և համեմատում հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի
հետ:
Հավելված 3
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՑԱՆԿ
1) Հայերեն աղբյուրներ
Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի ընկեցիկը», Երևան 2012, էջ
3,4,5,6,7,8,9,10
2) Ինտերնետային աղբյուրներ
Комментариев нет:
Отправить комментарий