понедельник, 19 марта 2018 г.
Ժամանակը զգաց...
Մենք սիրում ենք խաղալ ժամանակի հետ՝ զգալ, որ նա կա, բայց չգնահատել այն: Խաղում ենք այնպես, որ ժամանակը ինքն էլ չզգա իր արժեքը:
Երբեմն ցանկանում ես օրերդ առաջ բերել, իսկ ժամանակդ ետ տանել: Հնարավոր է, չէ՞: Կարելի է անել դա, բայց այնպես, որ չվնասես հիշողություններդ ու չվնասելով օրերդ ստեղծես նոր հիշողություններ:
Գուցե թվա անհնար, բայց և այնպես մարդ միշտ էլ գտնում է իր կորած ժամանակը այն ամենի համար, ինչ իրոք ուզում է: Եվ գտնում է այն ժամանակը, որը ամենալավն է ու հանգիստը: Թեպետ, մարդիկ կարողանում են վնասել ժամանակը, բայց ետ բերել նույնպես կարողանում են: Մարդիկ կարողանում են խաղալ ժամանակի հետ, իսկ իմ խաղը ձախողվեց...
Ժամանակը զգաց ...
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий