Գիտե՞ս ինչ, ուզում ես միսդ պոկիր, ծամիր` դիր բերանդ (կարող ես անգամ բերանիդ փոխարեն կուլ տալ), ջուր խմիր շանդ ամանից կամ ձեր բակի ջրափոսից, մեկ է՝ ոչինչ չես փոխի։
Ի՞նչ էիր կարծում, սիրունիկս` կրծքերդ բացելով ու քսմսվելով նրա կաշվին կարող ես փոխե՞լ կլիշեացած կարծիքները տեսակիդ մասին։ Կամ, եթե շուրթերդ գրկեն նրա շուրթերը, ապա աստղազարդ գիշերները կդառնան քո՞նը։ Չէ մի...Մեկը հայտնվեց ու պորտդ տեղը դրեց։ Հիմա ինչքան ուզում ես ոտքով պատին հարվածիր, բղավիր ամեն պատահածի վրա, կամ էլ ասա, թե թքած ունես ինչ է ասում ու գիշերը բարձդ կրծելով ոռնա։
«Հայր մերը» չգիտես ու փոխարենը հայհոյում ես աստծուն, եկեղեցիների կողքով անցնելիս ցույց ես տալիս մատդ ու հաջորդ րոպեին մեղանչանքով դիմում, որ օգնի։ Հաջորդ օրն արթնանում ես, իմ առաջ քծնում ու կարծում, թե ինչ որ բանով կօգնե՞մ։
Հիմարի մեկը, աչքերս բացվել են, արթնացել եմ ու գրում եմ, որովհետև հավեսս կորել է ու հոգնել եմ նույն բանը փորձել ուղեղդ մտցնելուց։ Գրում եմ, որ կարդաս տասն անգամ, հարյուր, հազար` էնքան, մինչև ուղեղդ մտնի ու քեզ լրբի նման չպահես։ Դե, հա, կարդալուց հետո հիստերիա ես բարձրացրել ու սեփական հիստերիադ ուղղվել է եսիդ դեմ։
Ինչ ասեմ՝ կարող ես գոռալ, ճչալ անունս, հայհոյել, մեկ է` դրանով էլ ոչինչ չես փոխի։
Մեկ, երկու, երեք․․․կարդացիր, մեկ է` էդ փոքր ուղեղդ բան չմտավ։ Եկավ, շողոքորթեց, քսմրտվեցիք ու էլի դարձար նույն լիրբը։
Հեղինակ՝ Անուշ Ազիզբեկյան
Комментариев нет:
Отправить комментарий