Գրելուց ամենադժվարը պահը՝ առաջին տողը գրելն է: Քայլելուց ամենադժվար պահը՝ առաջին քայլն անելն է, էս ու էն ճանապարհին ընդառաջ գնալը:
Առհասարակ լուրջ թեմաներից խոսելը դժվար է, սակայն առաջին խոսքը ասելը, խոսքը սկսելը դժվար է ավելի: Ամեն անգամ ոտքս կպնում է նմանատիպ քարերի: Սակայն և ո՛չ մի անգամ և ո՛չ մի դեպքում չեմ համարձակվում սայթակել, եթե իհարկե միայն ինձ համար չեմ խոսում, գրում, քայլում, ընդառաջ գնում որևէ ճանապարհի: Ինքս ինձ համար գործողություն անելը դժվար է ավելի:
Հեմինգուեյը ասում էր, որ չշփոթենք շարժումը գործողության հետ: Սակայն այս օրերում, նույնիսկ շարժվելն է անհնարին: Մտածված ենք շփոտում շարժումը գործողության հետ, որպեսզի չհիասթափվենք նրանից ինչ ունենք, ինչ կարող ենք ունենալ ու ինչին ընդունակ ենք:
Անզորությունը աղետ է, որ ամեն օր լինում ու ավերում է շատերին: Ոմանք տանջվում են, ոմանց բաղտը բերել է անտեղյակ իդիոտներ են, որոնց մեծարել են իդիոտներ ու մեծացրել են իդիոտ լինելու համար: Խոսում են այն մասին ինչ-որ խոսում են մնացած իդեոտները: Հումոր են անում այնպես ինչպես մնացած իդեոտները: Առհասարակ, ասել Ժակ Ֆրեսկոի՝ մեզ դաստիարակում է միջավայրը: Իսկ ինչ միջավայրում լինել՝ կախված է մեզանից յուրաքանչյուրից: Մենք ոչ պակաս ենք Միքելանջելոյից, ոչ էլ Բեթովենից: Ուղղակի պետք է քիչ վեր-վեր թռնենք իդիոտություններով, պետք է լինենք այնպիսին ինչպիսին կանք ու փոխենք միջավայրը մեզանով:
Комментариев нет:
Отправить комментарий