четверг, 1 марта 2018 г.

Ստվերը

Կրակոտ հրեշտակների լուռ բազմության մեջ զգացի, թե ինչպես մարմինս ծանրացավ, գետինը կուլ տվեց 
ինձ 

ու նկատեցի, թե ինչպես ինչ որ մեկը թռավ գիրկս
ամբողջ ծանրությամբ կախվեց վզիցս ու սկսեց գոռալ
      - Հիմարի մեկըսերը տալն է ու փոխարենը ոչինչ չվերցնելը։
Ինչ որ անհասկանալի ցավ համակեց մարմնիսինձ 
թվաց՝ ոսկորներս փշրվեցին ու գոյությունս 
բացարձակապես անիմաստ դարձավ։ Զգացի, թե 
ինչպես ինչ որ մեկը եղունգները խրեց մարմնիս մեջ՝ փորձելով վերցնել այն վերջին մի քանի կաթիլը, ինչը մնացել էրբայց փոխարենը տվեց և տվեց այն 
նպատակովոր հետոշատ ու շատ հետո վերցնի։ 
Տվեց ու դա ավելի մոտեցրեց իրենավելի քիփ կպցրեց։ Կողք կողքի դարձավ դեմ առ դեմը։ 
Եվ սկսեցի շնչել նրա ծխախոտի ծուխը և թեյը խմել հենց նրա բաժակից։ Սկսեցի հասկանալ այդ փոքրիկ պարոնի զգացմունքները։ Ես բարձր ձայնով լռում էի ու հասկանում, որ հազարավոր գեղեցիկ ապրումներ եմ կորցնում միայն ու միայն լռելու պատճառով։ Բայց, մեկ է, անվերջ լռում էի, չգիտակցելով, որ կան բառեր, որոնք անկախ ամեն ինչի պետք է ասվեն։
Մահվան հավիտենական քունը ցանկալի թվաց։ Սրտառոց ստվերը անշշուկ սողաց։ Նկարվածը չուղղվեց։ Աստղային անձրևը մնաց ափերում։ 
Ես գոռացիճչացի նրա անունըբայց նա չլսեց։ 
Ծխախոտը հանգավ, թեյը սառեց ու գիրկս նորից դատարկ մնաց:
Հեղինակ՝ Անուշ Ազիզբեկյան

Комментариев нет:

Отправить комментарий