суббота, 10 марта 2018 г.

Կտամ սիրտ լավ ձեռքերին


-Բարև ձեզ: Ես զանգահարում եմ հայտարարության համար: Այդ դո՞ւք եք սիրտ հանձնում լավ ձեռքերին:

-Ես:
-Սիրտը օգտագործվե՞լ է:
-Այո: Այն երեք տարի սիրել է մի մարդու:
-Երեք տարվա շահագործումը բավականին երկար ժամանակ է: Ինչո՞ւ եք հանձնում:
-Սրտի նախկին տերը այն օգտագործում էր ոչ ճիշտ նպատակներով: Նա այն կոտրում էր, կտրում, խաղում էր նրա հետ, սուր իրեր էր նրա մեջ մտցնում… Սիրտը ցավում էր, արյունահոսում, բայց առաջվա պես կատարում էր իր հիմնական ֆունկցիան՝ սիրում էր նրան… Եվ մի օր նա, ում պատկանում էր սիրտը, կոտրեց այն…
-Ինչպե՞ս կոտրեց: Իսկ դուք վերանորոգման գնացե՞լ եք: Ի՞նչ են ձեզ ասել:
-Վերանորոգման ենթակա չէ…
-Այդ դեպքում ինչո՞ւ եք հայտարարություն տվել: Միթե՞ դուք մտածում եք, որ ձեր կոտրված սիրտը  ինչ-որ մեկին պետք է:
-Ես հավատում եմ, որ այս աշխարհում կա մարդ, ով կկարողանա սոսնձել այն իր փշուրներից: Հավատում եմ, որ այդ գործի համար նա չի ափսոսա իր սերն ու ժամանակը: Հավատում եմ, որ նա կկարողանա սրտիս տալ երկրորդ կյանք…
-Ես… Ես պատրաստ եմ փորձել: Իհարկե, դժվար է լինելու, բայց արդյունքն արժե այդ դժվարություններին: Դուք կարո՞ղ եք տալ ինձ որևէ երաշխիք: Եթե ես կաորղանամ վերանորոգել, վերակենդանացնել ձեր սիրտը, ինչքա՞ն ժամանակ այն կկարողանա սիրել:
-Քանի դեռ բաբախում է…
-Հայտարարության մեջ դուք նշել էինք, որ կտաք սիրտը միայն մի դեպքում…
-Այո: Ես պետք է համոզված լինեմ, որ դուք նրան ցավ չեք պատճառի:
-Ցավում եմ, բայց ես չեմ կարող տեսնել ապագան: Չեմ կարող վստահաբար խոստանալ, որ սիրտն այլևս չի տանջվելու… Միակ բանը, որ կարող եմ անել այս պահին՝ իմ սիրտը ձեզ տալն է…
-Ես համաձայն եմ:
-Ինձ նույնպես բավարարում են պայամանագրի բոլոր կետերը:
-Ուրեմն, կտեսնվենք վա՞ղը: Փոխանակմա՞ն համար:
-Այո: Մինչ հանդիպում, սիրտ իմ:
-Մինչ վաղը, սիրելիս...
Նկարը՝ Соня Черных
Աղբյուր՝ Отдам сердце в хорошие руки

Комментариев нет:

Отправить комментарий