понедельник, 19 марта 2018 г.

Երկիրը հաշմանդամ է դարձնում ինձ

 
Երկիրը հաշմանդամ է դարձնում ինձ: Ձեռքերս, ոտքերս կապել, չի թողնում որևէ բան կառուցեմ, որևէ բան ունենամ: Ինքս՝ իմը:
     Իմ տարիքում՝ իմ երկրում, բոլորն հաշմանդամ են: Եթե չափահաս չես՝ պակաս մարդ ես: Մարդու տեղ չեն դնում, կամ էլ որքան անելիք ունես բազմապատկում են ու փոխարենը տալիս են մի քիչ... Մի քիչ, մի քիչ ոչինչ: 
    Ցավալին այն է, որ գիտակցում ես, թե ինչի ես ընդունակ ու ընդունակություներդ դնում ես գրպանդ ու սկսում ես ստրկանալ: 
    Ստրկանում ես, որովհետև ով, երբ, ոնց պատահի փորձում է ստրկացնել քո ունակություները, քո խելոք մտքերն ու գաղափարները: Միջավայրն է այդպիսին: Ոչ, ոք քո ճակատը չի համբուրելու, քեզ ձեռք չի մեկնելու առանց իր շահը հետապնդելու: Պետք չէ վեր-վեր թռնել ու հետո հիասթափվել: Ուղղակի դաստիրակեք ինքներդ ձեզ, մի՛ թողեք այդ գործը միջավայրի վրա: Ինքնակրթվեք, ինքնագնահատվեք, ինքնուրույն եղեք: Դուք ձեզ ու ձեզ, բայց և մնացածի համար:  Աչք փակեք չկամ իդիոտների վրա, իրենց փոքրուց քիչ են սիրել, սիրո պակաս ունեն, թե  չէ ում ենք ինչ ապացուցում:
     Փոխեք ինքներդ ձեզ, որ փոխվի նաև երկիրը: Մի ստրկացեք ու ստրկացրեք, կառուցեք ձեր ուզածը, ձեր սիրածը, ձեր երազանքը, ձեր նպատակը... Ձերը: 
       Երկիրը հաշմանդամ է դարձնում ինձ: Ձեռքերս, ոտքերս կապել, չի թողնում որևէ բան կառուցեմ, որևէ բան ունենամ: Ինքս՝ իմը: 

Комментариев нет:

Отправить комментарий