...Եւ Հայրիկը բառին բուն ու ամենէն վաւերական իմաստով լիարժէք ապրեցա՛ւ իրեն շնորհւած կեանքի ժամանակաշրջանը եւ ինչպէս որ սիրւած ժողովրդային երգը կը նշէ՝ «ծերացաւ՝ ազգին համար խորհելով»...
Մկրտիչ Խրիմյանը ապրել է 87 տարի, և այդ տարիների ընթացքում իր մեծ դերը ունեցավ հայոց պատմության մեջ: Նա 125-րդ կաթողիկոսն էր և իր տեղը գրավեց որպես հոգևոր, մտավոր և ազգային-քաղաքական մեծագործ հեղինակություն:
Իր հոգևոր ծառայությամբ, իր ստեղծած գրականությամբ, իր հրապարակագրական վաստակով, իր բանավոր քարոզներով և ազգային, քաղաքական ու հասարակական եռանդուն գործունեությամբ Խրիմյան Հայրիկն ավելի քան վեց տասնամյակ իր տեղն ու դերակատարումն ունեցավ հայ ժողովրդի կյանքի մեջ:
Ինչպես նշում է Սիամանթոն, Խրիմյան Հայրիկը հանդիացավ «Ազատության ջահակիր»-ը, որ գլխավոր երկու ուղղություններով հեղաշրջեց հայ իրականությունը:
Առաջինը՝ դեպի Հայաստան աշխարհը սևեռեց միտքն ու հոգին արդի հայ մարդուն: Իսկ Հայրիկի Հայաստանը բոլորի կողմից լքված ու բռնակալների ոտնակոխ հայկական գավառն էր՝ հայ գեղջուկը՝ իր անհուն վիշտով ու անսահման բարությամբ: Խրիմյան Հայրիկը իր մտածողությամբ կարողացավ գտնել լուծում՝ վերախմբվել ու բազմանալ հայրենի հողի վրա:
Երկրորդ՝ այդքան հայտնի հարիսայի և թղթե շերեփի իր պատմական քարոզն էր, որով կարողացավ նոր դարաշրջան բացել հայ ժողովրդի առջև:
Հայրիկի կյանքի ու գործի մղիչ ուժն ու կենարար առանցքը դարձավ հայրենի հողը՝ պահպանել և բարելավել:
Նրա երազն էր Աղթամարը վերածել հայաստանյան Վենետիկի՝ իր վանական ուսումնարանով, տպարանով և թերթով: Սակայն, դա այդպես էլ մնաց անիրականալի երազանք:
Խրիմյան Հայրիկը սիրվել է ժողովրդի կողմից: Նա կարողացել էր ձեռք բերել ամենակարևորը՝ ժողովրդի վստահությունը և ժողովուրդը հույսը դրել էր Հայրիկի վրա: Նա կարողացավ լինել արժանի առաջնորդ հայի համար:
Պետրոս Դուրյանը բանաստեղծություն նվիրեց Հայրիկին՝ գրելով.
«Ո՞վ է, որ կու գայ. թագաւո՞ր մը. ո՛չ. սեւ սքեմ մը ուսին` Հայոց Հայրիկն է, որ կու գայ»...
Մինչև իր վերջին շունչը՝ Խրիմյան Հայրիկը հաղթահասակ կանգեց հայ ժողովրդի առաջնորդի իր բարձրության վրա: Խրիմյան Հայրիկը վախճանվեց 1907թ. նոյեմբերի 10-ին՝ հայ ժողովրդի մտքի ու սրտի մեջ անզուգական իր բարձունքը նվաճած:
«... Ես գիտեմ, որ Հրեղէնը արշալոյսին մէջեն պիտի գոռայ.
Եվ Խրիմյան Հայրիկի շունչը հավիտենապես կհնչի...
Օգտագործված գրականության ցանկ`
Խրիմյան Հայրիկ
Խրիմյան Հայրիկ. Գաղափարի և ազատության ջահակիրը
«Ծերացաւ՝ ազգին համար խորհելով». Մկրտիչ Խրիմյան
Պոտրոս Դուրեան, «Ի դիմաւորութեան Ամեն. Հայրիկին»
Խրիմյան Հայրիկ՝ Մեծ Մարդ, Մեծ Հայ, Մեծ Հոգեւորական
Մկրտիչ Խրիմյան (1820-1907)
Խրիմյան Հայրիկ
Խրիմյան Հայրիկ. Գաղափարի և ազատության ջահակիրը
«Ծերացաւ՝ ազգին համար խորհելով». Մկրտիչ Խրիմյան
Պոտրոս Դուրեան, «Ի դիմաւորութեան Ամեն. Հայրիկին»
Խրիմյան Հայրիկ՝ Մեծ Մարդ, Մեծ Հայ, Մեծ Հոգեւորական
Մկրտիչ Խրիմյան (1820-1907)
Կեցցես, Մերի ջան, միայն պիտի խնդրեմ, որ կարդացածդ նյութերի ցանկն էլ ավելացնես: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ, տիկին Նունե, արդեն ավելացրեցի:))
Удалить