пятница, 30 марта 2018 г.

Մի հեքիաթ ցանկացավ




Նա այդպես էլ երգեր չգրեց, միայն լռեց...

Նա չհեռացավ, բայց էլի եկավ ու ոչ մի հեքիաթ չփնտրեց` ապրեց այդ մեկով:
Ուրիշ ոչ մի աչքեր չսիրեց...
Ոչ մի դղյակ չմտավ, սպասեց ու շատ երկար մնաց այնտեղ:
Տանիքների վրայով նա վազեց՝ կարծես փախչելիս լիներ ինչ-որ բանից կամ էլ հակառակը՝ գնում էր ինչ-որ բանի հետևից:
Բոլորս էլ նրա նման ենք՝ վազում ենք, երբեմն քայլում, երբեմն էլ կանգնած ենք: Ոմանք փախչում են, ոման էլ վազում, որ հասնեն ինչ-որ կետի:
Այդ կետը կարող է լինեն դղյակը, որին նա այդպես էլ չհասավ, և պարզ դարձավ, որ նա ընդամենը փախչում էր: Փախչում էր մեզանից, մարդկանցից, խոսքերից, աչքերից... Փախչում էր ամեն ինչից, սակայն չէր կարող փախչել ինքն իրենից:
Իսկ վերջում՝ հոգնելով վազքից նա կանգ առավ ու տանիքներից մեկի վրա գրեց իր երազանքը:

Նա մի հեքիաթ ցանկացավ...

Մեծ բան չէր ուզածը, բայց նա արդեն գնացել էր հեռու: Եվ, այնտեղ ինչ-որ մի տեղ, մի երգ գրեց, իսկ հետո երգեց նրա, նրա աչքերի ու նրա փնտրած ու գտած հեքիաթի մասին...

Տեսնե՞ս ով էր ում հեքիաթը...

Комментариев нет:

Отправить комментарий