Մենք ասում ենք. «Ես չպատասխանեցի զանգին, որովհետև զբաղված էի», երբ ամաչում ենք խոստովանել, որ մեզ այլևս չի ուրախացնում այդ ձայնը լսելը։
Մենք ասում ենք. «Ինձ քեզնից ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք. «Այստեղ ցուրտ է», երբ մեզ հարկավոր է ինչ-որ մեկի հպումը…
Մենք ասում ենք. «Ես այլևս ոչինչ չունեմ ապրելու համար», երբ ցանկանում ենք, որ մեզ հետ համոզեն…
Մենք ասում ենք. «Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս», երբ չեն կարողանում ասել «Ես քեզ սիրում եմ»…
Մենք ասում ենք. «Ես ոչ մեկի պետք չեմ», երբ իրականում մենք պետք չենք ընդամենը մի մարդու…
Մենք ասում ենք. « Ես ինքս», երբ ամաչում ենք օգնություն խնդրել…
Մենք ասում ենք. « Դու լավ ընկեր ես…», երբ մոռանում ենք ավելացնել.«…բայց դու չես կարող դառնալ ինձ համար ավելին»…
Մենք ասում ենք.« Դա էական չէ», երբ գիտենք, որ համակերպվելուց բացի ուրիշ տարբերակ չկա…
Մենք ասում ենք. «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ վերածվել ենք խաղալիքի…
Մենք ասում ենք. «Ընդմիշտ», երբ չենք ցանկանում նայել ժամին…
Մենք այնքան շատ բան ենք ասում, որ երբ լեզվի վրա մնում են չծախսված վերջին 3 բառերը, մենք սեղմում ենք շրթունքները, նայում ենք հատակին և լռում…
Մենք ծիծաղում ենք մահի վրա և դեղատնից գնում կիլոգրամններով դեղահաբեր…
Մենք ասում ենք, որ կյանքի հիասքանչ է և գնում ենք խանութ ևս մի շիշ օղու հետևից…
Մեզ չի հետաքրքրում հասարակության կարծիքը և մենք անդադար հարցնում ենք « ի՞նչ տեսք ունեմ»…
Մենք սիրում ենք մենությունը և ձեռքի մեջ ուժեղ սեղմում հեռախոսը…
Տարօրինակ ենք մենք…
Աղբյուր՝ Странные мы…
Комментариев нет:
Отправить комментарий