Ես հայրենասեր եմ ոչ պակաս նրանցից ովքեր Հայաստանի հիմնը հեռախոսազանգ ենք դարձնում:
Ավելին ասեմ մեր մեռնող, կամ մեռած հիմնը ինձ ամենևին դուր չի գալիս, էն է, որ մերն է հարգում եմ: Ֆիդայիների նկարներով շապիկներ են արտադրում, գնում, հագնում: Մարդիկ կան ովքեր անմոռուկով ակսեսուարներ ունեն ու կրում են, նույնիսկ տանը հանգստանալիս:
Ես քրիստորյա եմ: Ես էլ հաճախ գնում եմ եկեղեցի, մոմ եմ վառում իմ, իմ տանեցիների, երազանքների, վատ երազներից խուսափելու համար: Բայց ես տանել չեմ կարողանում եկեղեցում գտնվող ժողովրդի մեծ մասին: Մեկը մյուսին սաստում են հայացքով ինչ է, թե այլ կերպ է կանգնում, աղոթում, շուտ է դուրս գալիս: Մեծ մասը իրեն պահում է այնպես ասես իրեն հայհոյում ես, անհարգում ես, նվաստացնում ես մասայական: Սակայն և ոչ մեկ իրավասու չէ նման կերպ ինքնադրսեվորվել:
Ես սիրում եմ զբոսնել լավ եղանակներին, լավ երեկոներին, լավ այգիներում: Սիրում եմ գնալ մի հասարակական վայրից մյուսը: Ես էլ պակաս քաղաքացի չեմ, ինչ-որ հաստ փորիկներով մարդիկ, այլասերված կանայք իրենց զանազան և զարմանազան պահվածքներով, ամեն այնկյունում կոնֆլիկտ ման եկող չկայացած, փչացած երիտասարդությունը:
Վերանայեք ինքներդ ձեզ:
Комментариев нет:
Отправить комментарий