Կարծում ես, ես քո հանդեպ սե՞ր ունեմ՝ ոչ։
Ունեմ փիղ
Մեծականաջ, քաջ, ոչ շատ ճարպիկ, բայց հաստատ շատ մեծ սրտով: Փիղ, որը միշտ կողքիդ է, ոչ մի քայլ ետ չի գնում (անգամ լուսակրի առջև) և կախում է գլուխը միայն քո անվան առաջ:
Կարծում ես՝ քո հանդեպ քնքշությո՞ւն եմ զգում՝ ոչ:
Զգում եմ կեռասենու թերթիկներ:
Ցանկանում եմ զարդարել քեզ դրանցով՝ ոտքերից մինչև գեղեցիկ մազերիդ ծայրը, իսկ հետո՝ համբուրել յուրաքանչյուր հատվածը, որին նրանք կպել են, իսկ հետո հյուսել քեզ թագ՝ նշենու և կեռասենու ծաղկող ճյուղերից:
Կարծում ես, քո հանդեպ հիացմո՞ւնք եմ զգում՝ ոչ:
Զգում եմ ծով:
Ալիքները ուժեղ են և ծածկում են գլուխս: Ես խեղդվում եմ քո ներկայության զգացողությունից՝ շնչառությունս խախտվում է, բառերը մոռացվում են ճանապարհի կեսին, ես ինքս էլ եմ մոռանում, ուր էի ցանկանում գնալ: Հիմա քո ձայնը՝ միակ կողմնորիշչն է:
Կարծում ես՝ քեզ տեսնելիս ժպի՞տ է առաջանում՝ ոչ:
Առաջանում են լուսատիտիկներ:
Նրանք հիմա ապրում են իմ բնակարանում, գիշերում են իմ գրպաններում, համբուրում են իմ թարթիչները՝ և ես նույնպես լուսավորվում եմ այդ ամենից: Նրանք լուսավոր են և երկչոտ, երևում է, որ դու ես նրանց մեծացրել: Անհասկանալի է, թե երբ ես հասցնում դրանց ինձ մոտ բերել:
Կարծում ես՝ քո հանդեպ ոգեշնչությո՞ւն եմ զգում՝ ոչ:
Զգում եմ երաժշտություն:
Ես գրում եմ այն ցերեկը, գրում եմ գիշերները: Գրում եմ, երբ մնացածները զբաղված են իրենց կենցաղային գործերով: Ինձ միայն դա էլ պետք է՝ հասկանալ, ինչպես արտհայատել քո վառ ծիծաղը երաժշտության մեջ: Բոլոր իմ մտածմունքները հիմա այդ մասին են:
Մինչև հիմա կարծում ես, որ քո հանդեպ սե՞ր ունեմ՝ոչ
Ունեմ կյանք:
Ես դառնում եմ ավելի հասուն, ավելի ազնիվ, ավելի մաքուր: Կարծես թե ձեռք եմ բերում շնչելու, տեսնելու, դիպչելու, լսելու ունակություն: Կարծես թե նոր եմ սկսում իսկապես զգալ ինձ շրջապատող ամեն ինչ, անգամ սրտի բախյունը:
Ես դեռ չգիտեմ, թե ինչպես են այս ամենի հետ ապրում:
Ես արդեն չեմ հիշում, թե ինչպես էի ապրում առանց այս ամենի:
Նկարը՝ Abigail Lauren
Աղբյուր՝ У меня с тобой жизнь

Комментариев нет:
Отправить комментарий