воскресенье, 1 апреля 2018 г.

Գիտակցեք պարտականությունները

«Ինքնաաշխատությունը մարդու բնական պարտականությունն ու արդար քրտինքն է, իր կյանքը պահող ամենից առավել պտղաբեր հույսն է։ Անիրավ է մարդը, եթե ուրիշի քրտինքի ու ձեռքի հացին է սպասում. «Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես, երանի՜ քեզ, դա լավ պետք է լինի քեզ համար», խրատում է Դավիթը»։ Խրիմյան Հայրիկ


Մարդը եզակի է իր մտածելու հատկությամբ, որն էլ նրան ընձեռում է շատ հնարավորություններ, սակայն կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում օգտագործել իրենց գլխի ընկույզանման զանգվածը։ Պայմանականորեն նրանց անվանենք Սարի սմբուլ։
Աշխատանքն ապրելու գլխավոր միջոցներից է, քանի որ դրա արդյունքում է ձեռք բերվում կենսական նշանակություն ունեցող տարբեր բաներ։ Սակայն սարի սմբուլները այդպես չեն կարծում։ Նրանց թվում է, որ բոլորը պարտավոր են աշխատել իրենց համար, իսկ իրենց խնդիրը ոտք ոտքին գցելն ու հանգստանալն է, կամ եթե աշխատանքն իր ոտքով չի գալիս, ուրեմն գործ չկա, կամ էլ հողագործությունը, մաքրությունը և նման այլ աշխատանքներն իրենց սազական չեն։ Նրանք չեն էլ գիտակցում, թե ինչքան հաճելի է ծախսել քո իսկ աշխատած գումարը, ուտել քո վաստակած հացը: Բացի հաճելին նաև պետք է հասկանալ, որ ոչ մեկը պարտավոր չէ աշխատել քեզ համար, քո փոխարեն։
Եղեք նորմալ մարդ, Սարի սմբուլ լինելը ոչ մի լավ բանի չի բերի։ Գիտակցեք ձեր պարտականությունները, ունեցեք գոնե մի փոքր պատասխանատվություն ձեր իսկ անձի նկատմամբ։
Խրիմյան Հայրիկ «Սիրաք և Սամվել»

Հեղինակ՝ Արմինե Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий