Այսօր մի կես ժամ ազատ ժամանակ ունեի և որոշեցի հեռուստացույց նայել:
Ոչ մի ալիքով խելքը գլխին բան չկար, մտածեցի` լուրեր նայեմ, լուսավորվեմ: Նայեցի, հիասթափվեցի ու բարկացա: Ցույց են տալիս մոտավորապես տասը տարեկան երեխաների, ովքեր դրոշներով գնացել են Ծիծեռնակաբերդ` ռազմահայրենասիրական երգեր երգելու: Այ մարդ, ինչու՞ երեխաներին հիմիկվանից լացացնել, ծանրացնել, ախր, նա էդ ժամին պետք է գնդակ խաղար, սիրահարվեր, սիրեր, ընտանիքի հետ ժամանակ անցկացներ: Ախր, էդ ձևով հարգանք չես ցուցաբերի: Հարգանքը լավ մարդ դաստիրակելու մեջ է: Խելքը գլխին լինելու մեջ է` օգնելու, ուրիշներին ձեռք մեկնելու մեջ է և ոչ թե լաց լինելու: Ի՞նչ է փոխվելու անիմաստ, դատարկ, անգիր ասած ճառերից:
Երեխաներին ռազմահայրենասիրական երգեր են սովորեցնում: Երեխաներն անգիր են անում, որ ի՞նչ: Պետք չէ երեխաների քաղցրությունը դառնացնել: Ամեն դեպքում երեխային զոմբիացնել, պարտադրել, որ պետք է հայրենասեր դառնա, ինձ թվում է` չի կարելի: Կմեծանա, կհարգի ու շնորհակալ կլինի: Ինչո՞ւ ենք շտապում:

Комментариев нет:
Отправить комментарий