Եթե ճիշտը խոսենք, ես այդքան էլ կողմ չեմ այն ամենին, ինչ կատարվում է Երևանում։
Բնականաբար, շատ խրախուսելի է, որ երիտասարդությունը մտածում է իր ապագայի մասին և այսօրվանից է փորձում ձևավորել այն։ Նիկոլ Փաշինայի այս քայլը, սակայն, ինձ համար անընդունելի է, որովհետև նա ազդում է սովորողների և ուսանողների վրա, որոնք ամենահեշտ մանիպուլացվող տարիքային խմբին են պատկանում։
Կարծում եմ, որ 21-րդ դարում կարելի էր մի այլ բան մտածել ապագան փոխելու համար։ Չէ՞ որ 21-րդ դարի մարդը համարվում է զարգացած և կիրթ, թե՞ քաղաքակիրթ ճանապարհով հարցը լուծելը չի խոսում մարդու կրթության աստիճանի մասին։
Նկարի աղբյուր՝ tert.am
Комментариев нет:
Отправить комментарий