четверг, 5 апреля 2018 г.

Մ. Խրիմյանի լուսավոր աշխարհը


Похожее изображение

«Ջանադիր եղի՛ր, որդյա՛կ իմ, որ մտավոր լույսդ պայծառ լինի, և որչափ պայծառանա մտքիդ լույսը, այնչափ պայծառ ու պարզ կտեսնես աշխարհը և աշխարհի բաները, դու ստվերի նման չես անցնի աշխարհից և ստվերի նման չես տեսնի աշխարհը ... » 

Աշխարհն տեսնելը տրված է բոլորին, սակայն պետք է կարողանաս նայել աշխարհին տարբեր կողմերից: Դու ես ընտրողը, թե որ կողմից կնայես աշխարհին: Աշխարհը ունի մի լուսավոր կողմ, որը քչերն են կարողանում տեսնել:
Մարդկանց միտքը նույնպես կարող է լուսավոր լինել: Ինձ համար, լուսավոր բառը նշանակում է բարի ու պայծառ: Իսկ լուսավոր մտքով կհաջողվի տեսնել աշխարհը՝ իր ողջ գեղեցկությամբ հանդերձ:
Կյանքն ինքնին մի մեծ աշխարհ է:
Եվ, պետք չէ կարծել, որ աշխարհը ստվերոտ է և այդ ստվերից դուրս գալ չի ստացվի, քանզի կյանքը այդպես էլ կմնա: Եվ, ստվերի նման կանցնես աշխարհից և ստվերի նման չես տեսնի աշխարհը:
Կա հասարակության մի ստվերոտ զանգված, որ պարզապես բռնում է ձեռքերիցդ ու համոզում, որ աշխարհը այդպիսին է՝ կեղտոտ ու ստվերապատ: Սակայն, պետք չէ հիմնվել նրանց խոսքերի վրա: Մի պահ կարելի է մտածել և այդ դեպքում միտքդ կլուսավորվի, կհասկանաս ու կտեսնես աշխարհը:

Մկրտիչ Խրիմյանը նույնպես այսպես էր կարծում: Նա հենց այդպես էլ գրել է իր «Սիրաք և Սամվել» ստեղծագործությունում: Մեկի օրինակով խորհուրդ էր տալիս բոլորին՝ տեսնել աշխարհը ստվերներից այն կողմ, ինչի համար պետք է ունենալ լուսավոր միտք:

Մարդն իր կյանքը պետք է ապրի այնպես, որ աշխարհը ժպտա ու լուսավորի իրեն...
Փոթորիկից, քամուց ու անձրևից հետո մի մեծ՝ շատ մեծ արև...

Комментариев нет:

Отправить комментарий