вторник, 3 апреля 2018 г.

Գիտելիքը երջանկության բանալին է


«Երջանիկ ես և թշվառ ես ապրում։ Բազմահարուստ գանձի տեր ես և գրպանդ փող չկա։ Երկրիս մեծ կալվածատերն ես, բայց միշտ հացի կարոտ և պարտապան․․»:․ Խրիմյան Հայրիկ «Պապիկ և թոռնիկ»
Խրիմյան Հայրիկը դրա պատճառը համարում է տգիտությունը։ Մենք այնքան տգետ ենք, որ զրկված ենք կյանքի շատ հաճույքներից։ Մեզ ապահով զգալու զգացումը չկա, երջանկությունը ինքնախաբեություն է, իսկ կյանքը՝ փուչ։ Գիտակ լինելը կարծրատիպ չէ, այն ուղիղ իմաստով կապված է մարդու ինքնազգացողության հետ։ Անգետ մարդուն հեշտ է խաբելը, միամտացնելը։ Հասարակությանը պետք են ինքնավստահ, խելացի և ստեղծարար մարդիկ։ Իսկ տգետները ոչ ոքի պետք չեն, հատկապես մեր ժամանակներում։ Որպեսզի իսկապես մարդ իրեն երջանիկ և լիարժեք զգա, գրագետ լինելը դրան հասնելու ճանապարհի անբաժանելի մասն է։ Պետք է առաջին հերթին հասկանալ այդ բացթողումը, գիտակցել սեփական թերությունները և անցնել դրանք ուղղելուն։ Ինչից է, որ շատ հաճախ մենք ասես թերի ենք, ինֆորմացիայի պակաս ենք զգում, ինչ- որ խնդիրներ լուծելու համար մեզ հարկավոր են այս կամ այն գիտելիքի բազան։ Բոլորը կհաստատեն, որ կյանքի այն դժվարությունները, որոնց մենք առաջ չենք հանդիպել, լուծում ենք շատ հարթ և փորձառու ձևով։ Գիտելիք ստանալու երկու եղանակ կա՝ տեսական գիտելիքներ և գործնական գիտելիքներ։ Առաջինը կապված է հենց գիտակ լինելու հետ, իսկ երկրորդը՝ փորձի։ Իզուր չէ, որ առաջ շատերը անգրագետ լինելով հանդերձ՝ ապահովում էին իրենց կյանքի բավարար պայմաններով։ Իսկ ինչ կասենք այսօրվա մասին։ Արդյոք մենք այնքան զարգացած ենք, որ գրագետ լինելը դարձել է պարտադիր պայման լավ ապրելու համար։ Հիմա նույնիսկ դեռահասները բավականին խելացի և գրագետ են պատշաճ աշխատանք ստանալու համար․․․։ 
Կարելի է երկար խոսել այս թեմայով, բայց դեռևս բավարարվենք այսքանով։ Երզրակացության համար կասեմ միայն, որ գիտելիքը երջանկության բանալին է։

Комментариев нет:

Отправить комментарий