Մոտավորապես պատկերացնում էի, որ անհեթեթություն է լինելու, բայց, որ այսքա՜ն, ուղեղիս մեջ չի տեղավորվում:
Տեղադրում եմ օրենքի նախագիծը, որպեսզի դուք ևս իրազեկ լինեք թեմային:
Գործ ունենք «Սովորողի ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարության» օրենքի նախագծի հետ:
Ըստ այս օրենքի` սովորողները չպետք է օտարերկրյա բարքերից օգտվեն: Ավելին ասեմ, եթե ես սիրում, լսում և նվագում եմ Շոպեն, ուրեմն ես վտանգ եմ ներկայացնում: Հետևություն. ուրեմն` ինտերնետն էլ է վտանգավոր:
Միակ բանը, որ հավանեցի այս օրենքում այն էր, որ բոլոր սովորողները պետք է զենքի հետ վարվել իմանան: Մի բան ավել իմանալը միշտ էլ լավ է: Սակայն այս գործոնը կարող է թշնամանքի պաթոս դառնալ, որը կդաստիարակի թշնամացած իդեոտներ և տգիտության կերտվածքներ:
Հենց սկզբից ասեմ, որ ես նման օրենքի առաջ խոնարհվողը չեմ: Ես չունեմ թշնամի, ես խելացի եմ թշնամի ունենալու համար: Իմ միակ խնդիրը իմ տգետ հասարակությունն է` Հայաստանի խեղճացած ժողովրդի գաղափարների ու իրավունքների ոտնահարումը, բոլորին միանման դարձնելու փորձերը, մարդկային գործոնը հաշվի չառնելը: Հիմա մենք այնքան ենք ստորացրել, որ սովորականի պես ենք ընդունում մեր մեկ, երկու զինվորի մահը: Ողբերգությունը էլ ոնց է լինում...
Զինվորն էլ ապագա ունի, պետք չէ ուղարկել, որ նա մեռնի: Այսօրվա զինվորը պետք է անպայման հետ գա, որ վաղը մի երեք զինվոր տղեքի տեր էլ ինքը դառնա:
Ոչ մի նորմալ, ցիվիլ հասարակությունում չի կարող լինել ուրիշ` մեռնելու պատրաստ զինվորի մտածողություն: Այդ մտածողությունը նույնիսկ մեր օրհներգում է ամրագրված...
Իսկ զարգանալու, ուժեղանալու, սիրելու, սիրվելու, վերջ ի վերջո` կյանքի մասին երբ ենք լսելու, երգելու, ունենալու ու ապրելու...

Комментариев нет:
Отправить комментарий