«Բնական օրենքով է ծագում արևը, ծագում առավոտը, լույս տալիս տիեզերքին, երեկոյան մայր մտում: Արևը մեր կյանքի և ժամանակի չափն և կշիռն է»: Խրիմյան Հայրիկ
Բնական օրենքով և բնազդաբար, անկախ քամիներից, անձրևներից...
Անկախ գիշերվա ցրտից ու սառնությունից՝ առավոտյան լույս կսփռի արևը վառ:
Առանց արև կյանք չի լինի, չի լինի սեր, չի լինի ոչինչ...
Չի լինի ինքը, լավը, բարին, կլինի միայն ոչինչ, միայն ոչինչ:
Շունչն անցնում ու ծնվում է արևից: Ինչպես արևը, այդպես էլ դու:
Այդպես է և իմ սերը: Ամեն ինչ չափաբաժին ունի՝ անգամ լույսն ու հավատը: Բայց դու անչափ ես, ինչպես արևը: Անչափ այնքան, ինչպես ոչինչ...
Դու արևից շիկացած գանգուրներով՝ արևից ծնված ու արև դարձած: Ինչպես արևը կյանքի չափ ու կշիռ, այդպես էլ սեր ու քնքշությունն ես իմ: Սակայն դու, դու այնքան լավն ես, որ արևն էլ կխեղճանար...
Իսկ ես գիշեր եմ: Գիշեր, ուր սառն է, քամիներ են, մթություն է ու ոչ մի լույս, բացի լուսնից, որն արև չէ ու, որի լույսը միայն երկինքն է բացում: Գիշերը տխուր է, գիշերը ոչինչ է....
Ու չկա ժամանակի չափ ու կշիռ, չկա արև, չկա իմ սերը, չկա ոչինչ:
Բնական օրենքով է ծագում արևը, ծագում առավոտը, լույս տալիս տիեզերքին, երեկոյան մայր մտում:
Բնական օրենքով է ծագում արևը, ծագում առավոտը, լույս տալիս տիեզերքին, երեկոյան մայր մտում:
Արևն իմ կյանքի և ժամանակի չափն է ու կշիռը:
Խրիմյան Հայրիկ «Սիրաք և Սամվել»
Комментариев нет:
Отправить комментарий