вторник, 28 ноября 2017 г.

Սրտի գիրքը

Նրա սիրտը մի գիրք էր նկարազարդ տառերով, գեղեցիկ էջերով, փայլուն մտքերով և ժպտուն խոսքերով:
Նա ցանկանում էր, որ մարդիկ կարդային նրա պատմությունը և ստեղծեին իրենց սեփականը: Սակայն փոխարենը, յուրաքանչյուր ոք, ով անցավ նրա սրտի էջերի կողքով, պատռեց իրեն դուր եկած պատմությունը և հեռացավ: Նրանք ճմռթեցին, պատռեցին և ծալեցին, նույնիսկ այրեցին էջերը: Տգեղ ձեռագրերով ստորագրեցին այդ թղթերը և սովորական «հաջողություն» ասելով՝ հեռացան:
Այդ գիրքը հիմա բանտարկված է ամենամութ աշխարհում, որտեղ չկա ոչ ժպիտ, ոչ էլ և փայլ...  
Այդ գիրքը բանտարկված է հիմա, որովհետև ոչ ոք չի ցանկանում կարդալ մի անհույս ու աղետալի պատմություն, որն ունի տխուր վերջաբան...

Комментариев нет:

Отправить комментарий