вторник, 21 ноября 2017 г.

Դրսում կրկին աշուն է

Ժամանակը այնքան դանդաղ է անցնում։ Նայում եմ պատուհանից. դեռ աշուն է։
Երգեր, որոնք կապ չունեն իմ կյանքի հետ, լսում եմ ամեն օր։ Դեռ ինչքա՞ն կա։ Հոգնել եմ, քունս տանում է։ Ցրտից չի ստացվում քնել, նայում եմ սառած ձերքերիս, որոնք ներկած են գրիչով։
Վաղն էլի դպրոց, էլի նույն մարդիկ․․․։ Օ, էլի այս տխուր երգը սկսվեց։
Առանց ականաջակալների դպրոցը դժոխք է, բոլորը խոսում են, հերիք է․․․, լռեք․․․։ Ուզում եմ վազել, փախչնել հեռու-հեռու, որտեղ աշուն չկա։ Արդեն սիրում եմ այս աղմուկը։ Տանը ինձ կրկին չեն սպասում, իսկ, եթե տուն չգնա՞մ։ Այցելեմ այն անանուն այգին, որտեղի օդը դեռ հիշում է իմ երջանիկ շունչը։ Երևի այսօր ուշ քնեմ, միևնույն է, առավոտյան էլի դժվար եմ արթնանալու։ Կապույտ երկինքը  սևացավ, իսկ ես դեռ թախծում եմ։ Արթնացա։ Դրսում կրկին աշուն է։  

Комментариев нет:

Отправить комментарий