среда, 29 ноября 2017 г.

Աշխարհի սեղմվածությունների մասին

 
  Վախենալ չեմ սիրում ու երևի չեմ վախենում։
Ամեն կյանքի դրվագ մեզ փորձում է ինչ-որ բան հուշել, ինչ-որ բան սովորեցնել, բայց ո՛չ վախեցնել։ Մարդիկ էլ են այդպես։ Ճիշտ է, ամեն մեկը չէ, որ այդպիսին է:
Երբ գիտես` քո ճանաարհն ուղիղ է, քեզ որքան էլ ասեն, որ ծուռ է, ուղիդ չի ծռվի։ Եթե ասեմ, որ աշխարհն քառակուսի է, աշխարհն չի դառնում այդպիսին։ Ինքը շարունակում է մնալ կլոր, չնայած նրան, որ բևեռներում սեղմվածություններ կան։ Աշխարհն աշխարհն է, դու՝ դու ես։ Դու Աստղն ես կարմիր շրթներկով, չես կարող լինել Թամարա, Նաիրա, Միլենա ու էլի ինչ-որ խաբուսիկ ու խուճուճ անուններով աղջիկ։ Ու պետք է մեկընդմիշտ հիշել, որ ամեն քայլում աշխարհի բևեռների սեղմվածությունը պետք է հաշվի առնել։ Որովհետև մինչև վերջ կլոր չէ, ազատ չէ, բայց ստանդառտ էլ չէ․․․
Կլինեն շորեր, որոնք չեն համապատասխանի աշխարհին։ Իսկ աշխարհն կընկնի վատ դրության մեջ։  Կմնա անշոր, տկլոր, իսկ հիմա ցուրտ է, այնքա՜ն ցուրտ․․․

Комментариев нет:

Отправить комментарий